
Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի գտնվել արձակուրդում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի գտնվել արձակուրդում: Այդ մասին որոշումը տեղադրված է egov.am կայքում:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին:
2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետ Փաշինյանը մայիսի 31-ից գտնվում է արձակուրդում: