Բաժիններ՝

«Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: Այս մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Մենք քվեարկելու ենք դեմ, քանի որ համահարթեցման մասով ոչ մի փոփոխություն չի եղել: Եվս մեկ անգամ վերահաստատեմ, որ համահարթեցման մասը մեզ համար սոցիալական արդարության դրսևորում է»,-ասաց Աբովյանը:

Նա շեշտեց, որ իրենց դիրքորոշումը չեն փոխում:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է եկամտային հարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930