Երևանի ավագանին հունիսի 24-ին մեկնարկած արտահերթ նիստում կողմ քվեարկեց Երևանի Արցախի պողոտա 4 նրբանցքի քանդման ենթակա համար 8 և 10 շենքերի բնակիչների վերաբնակեցման նախագծին: Նախկինում հանրակացարան ծառայած շենքերը գտնվում են փլուզման վտանգի տակ: Բնակարանները տրվում են նախկինում զբաղեցրած սենյակների թվին համապատասխան:
Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ նոր հակաիրանական պատժամիջոցներից, որոնք սոսկ կբարդացնեն իրադրությունը:
Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման, դրա մասնակից երկրներին պաշտպանունակության ուժեղացման հարցում օժանդակություն ցուցաբերելու հետ կապված հարցերը գերակա ուշադրություն են պահանջում:
Հունիսի 19-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության զարգացման, լիազորությունների և գործունեության երաշխիքների, ՄԻՊ աջակցությունը ստանալու իրավունքի, խոսքի ազատության և մասնավոր կյանքի իրավունքների, լրագրողների պաշտպանության ու խթանման, մարդու իրավունքների մասին տեղեկատվության՝ էթիկայի սահմանների խնդիրներին։
168.am-ի տեղեկություններով՝ ՍԴ-ի վրա լայնածավալ գրոհ իշխանությունները մտադիր են եղել այս շաբաթ կազմակերպել, սակայն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել են, որ այս շաբաթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շաբաթ է, և եթե նման բան ձեռնարկեն այդ շաբաթվա ընթացքում, կտրուկ աղմուկ կբարձրանա հենց նիստի ժամանակ։
Սահմանդրական դատարանի դիմաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման մասնակիցներն ու աջակիցներն այս պահին շտապ հավաք են իրականացնում։ Շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը կոչ արեց ակցիայի մասնակիցներին չխանգարել ՍԴ բնականոն աշխատանքը, չխոչընդոտել ՍԴ աշխատակիցների ելքն ու մուտքը։
Փենսիլվանիայի նահանգից դեմոկրատ-կոնգրեսական Ջո Սեսթաքը հայտարարել է նախագահական նախընտրական մրցարշավին մասնակցելու մասին, ով Դեմոկրատական կուսակցության 24-րդ ներկայացուցիչն է, որը հավակնում է այս կուսակցությունից թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը պատրաստակամություն չի հայտնել մասնակցելու այն հեռուստաբանավեճին, որին քաղաքական գործչն հրավիրել է նրա մրցակիցը՝ Ջերեմի Հանթը:
Հայաստանի հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից: Այս մասին այսօր Աժ-ում Յոլյանը հայտարարեց լրագրողներին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել՝ շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում, չնայած այն բանին, որ իշխանությունները զիջումների են գնացել եւ որոշել են 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ զրոյական արգելքով։
«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել է հսկողությունը Վրաստանից Ռուսաստանի տարածք ներկրվող ալկոհոլային արտադրանքի որակի նկատմամբ:
Տասնյակ ավտոմեքենաներ են ուղղվում դեպի Վրաստանի ներքին գործերի նախարարության շենք՝ պահանջելով գերատեսչության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Հայկական լրատվական դաշտում տոտալ բարդակ է: Մեդիան փոխվում է: Ժամանակին մենք ասում էինք՝ ԶԼՄ-ներ, հիմա դարձել են զանգվածային կոմունիկացիայի միջոցներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Վրաստան Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների սահմանափակումները ոչ թե պատժամիջոցներ են, այլ հարկադրական ժամանակավոր միջոցներ` միտված ռուսաստանցիների անվտանգության ապահովմանը:
«Որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, երբ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ դատավորն իրեն ինքնահռչակում է ՍԴ նախագահ, սա քաղաքական սամազվանեցություն» է, պատմության մեջ նմանները եղել են»։
Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ոչ մի կիբեռգրոհ չի կարողացել վնաս պատճառել Իրանի հրթիռների կառավարման համակարգերին:
ՀՀ Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):
Համահայկական խաղերի ջահի վառման միջոցով մեր ուժն ու կամքը ևս մեկ անգամ դրսևորող դրվագներում մասնակցող տղաների համար հայրենասիրական, ուսուցանող պատգամ է այս միջոցառումը։
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում համամասնական համակարգի անցնելը ցուցարարների հաղթանակն է, որոնք չորս օրվա ընթացքում Թբիլսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքում էին երկրի իշխանությունների քաղաքականության դեմ:
Հունիսի 24-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-29-ը՝ շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին՝ հար
Ամերիկյան մամուլը լայնորեն արձագանքել է Թուրքիայում հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին։
Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:
Ազգային ժողովում առաջիկայում նախատեսվում է աշխատանքային քննարկում անցկացնել՝ քննարկելու վեթինգի հետ կապված՝ խմբակցությունների դիրքորոշումները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչ մոտեցում ունեն վեթինգի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկների վերաբերյալ:
Անցած շաբաթվա վերջին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային կենտրոնի պետը: Սոցիալական ապահովության ծառայությունում չեն շտապում կարծիք հայտնել, սպասում են իրավապահների պաշտոնական հաղորդագրությանը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգուշանում է պատահականություններից, որոնք կարող են առիթ ծառայել ԱՄՆ-ի եւ Իանի միջեւ ռազմական բախման համար, որում հետագայում կարող է ներքաշվել Միացյալ Թագավորությունը:
Ավելի քան 30 մարդ է բժիշկների օգնությանը դիմել Ղազախստանի Թուրքստանի մարզի Արիս քաղաքի զորամասի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո:
Լ.Մակունցը նշեց, որ Վրաստանում ներքաղաքական պրոցեսներ են տեղի ունենում և ՀՀ-ն իրավունք չունի միջամտել դրանց: Ռուս-վրացական սահմանին կանգնեցված ավտոբուսի և դրա հայ ուղևորների մասին Լ.Մակունցը տեղեկություններ չունի: