«Վի-Էլ-վի» էլեկտրատեխնիկայի ընկերության հրավերով Հայաստանում են համաշխարհային էլեկտրասարքավորումների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի ներկայացուցիչներ։ Վերջիններս կմասնակցեն համաժողովների, որտեղ կքննարկեն բիզնես համագործակցության, ներդրումային և այլ ծրագրեր։
«Մենք պետք է աշխատենք նաև քաղաքացիական հասարակության հետ, և հիմա առաջիկայում ըստ էության մենք պետք է սպասենք կոնկրետ ձևակերպումների, արվող առաջարկներին, որպեսզի դրա հիման վրա արդեն սկսենք աշխատել մանրամասն»։
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել պատժամիջոցների ռեժիմի պահպանման պայմաններում:
«Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար»։
Հունիսի 23-ին, ժամը 05.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ Կ.Դեմիրճյան փողոցի մի տնից բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի:
«Տո տնաշեն, քո գործը սրան ու նրան քննադատելը չէ, այլ որպես պետության ղեկավար՝ հարաբերություններ բարելավելն է բոլորի հետ՝ Եվրամիության, Իրանի, Ռուսաստանի հետ, ի շահ ՀՀ քաղաքացու։ Կամ՝ այդ որտե՞ղ է քննադատել Ամերիկային, որտեղ պետք է՝ չի քննադատել, Բոլթոնի հայտարարությունից հետո Փաշինյանից որևէ ռեպլիկ լսե՞լ եք»:
Արեւմտյան երկրներն անտեսում են ազգայնականության եւ ռուսատեցության դրսեւորումները Վրաստանում:
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել այսօր` ժամը 16:00-ին Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք կազմակերպելու մասին։
Red Wings ռուսական ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում է Վրաստան ուղեւորության տոմսերը փոխարինել Երեւան կամ Մախաչկալա ուղեւորության տոմսերով:
Հունիսի 22-ին Բեյլագանի շրջանում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)։
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Էթիկայի հանձնաժողովի: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանից:
Ֆուտբոլի Copa America-ի խաղարկության B խմբում կայացան երրորդ տուրի խաղերը:
Meteo France պետական օդերեւութաբանական ծառայությունը Ֆրանսիայի բնակիչներին նախազգուշացրել է երկրի ամբողջ տարածքում տապի վերահաս ալիքի մասին: Հունիսի 24-ից եղանակային վտանգի «նարնջագույն» (նախավերջին) մակարդակն է հայտարարվել Փարիզում եւ հարեւան դեպարտամենտներում, ինչպես նաեւ Սենա ի Մառնա դեպարտամենտում:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ է վերադարձել Վրաստանից, և այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այնտեղ տիրող ընդհանուր վիճակը՝ նշելով, որ Թբիլիսիի կենտրոնում, որտեղ հավաքված են ցուցարարները, որոշակի լարվածություն կա, սակայն քաղաքի այլ հատվածներում նման լարվածություն չի նկատվում։
«Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը նիստերի դահլիճում չէ, բայց հուսամ՝ ընթացքին հետեւելու առիթ կունենա: Վրաստանում իրավիճակի առնչությամբ Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման վերաբերյալ նա երեկ կոչով է հանդես եկել՝ ուղղված «փայյուն աշխատող կառավարությանը եւ քաղավիացիայի պետ սիրուն աղջկան»: Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանն իրենց բակի «բեսեդկայում» պպզած՝ ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետեւից»:
Խոսքը բացառապես ԱՄՆ ընտրությունների մաաին է: Իրանի համար` հասնել նրան, որ Թրամփը չվերընտրվի, Թրամփի համար` որ նա վերընտրվի: Թե որ կողմն առավել էֆեկտիվ կօգտագործի ճգնաժամը, ցույց կտա ժամանակը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռ անցյալ շաբաթ եմ բարձրաձայնել, որ պետք է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել և քննարկել տարածաշրջանային զարգացումները։
Վաշինգտոնյան հանդիպումներից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը երկակի տպավորություն է թողնում։ Մի կողմից նկատվում է ոչ թե պատասխանների, այլ հարցերի անհամեմատ ավելի մեծ ծավալ, մյուս կողմից որոշ ձեւակերպումներ թողնում են բավական կոնկրետ պատասխանների տպավորություն։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ նիստում նկատողություն արեց ընդդիմադիր պատգամավորներին՝ մնալ պատգամավորին հարիր վաքագծի շրջանակներում։ «Նիստի դահլիճում բղավում եք, ընդհատում ելույթ ունեցողին, մի արեք այդպես, չի կարելի։ Խոսքը ոճաբանության մասին է ու դա բոլորին է վերաբերում»,- դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։
«Այդ իրադրությունն այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է և անհանգստացնում է բոլորին, բայց այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ գործը չի հասնի ինչ-որ մեծ հակամարտության, որովհետև կողմերից որևէ մեկին դա պետք չի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի հունիսի 24-ի թիվ 155-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը:
Շվեյցարիայում հունիսի 26-29-ը կայանալիք «Crans Montana» միջազգային ֆորումի ամենամյա նիստին նախատեսված է մրցանակաբաշխության արարողություն, որի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կպարգևատրվի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակով:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է:
Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցների պահանջների մի մասը եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին:
«Ընդհանրապես եկեք նախապես չխոսենք, որովհետև ցանկացած լարվածություն ազդում է ամբողջ տարածաշրջանի, էլ չասած՝ որոշ դեպքերում աշխարհում իրադարձությունների վրա: Իսկ ԼՂ հարցն այսօր գտնվում է ՄԽ շրջանակներում, այդտեղ ավելի կարևոր է, թե կողմերն ինչպես կկարողանան այն սպասվող մթնոլորտը ստեղծեն, որ, ի վերջո, ընդհատված բանակցությունները մի օր շարունակվեն»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 29-ին երկօրյա այց կկատարի Կորեայի Հանրապետություն:
Լրատվամիջոցներից պարբերաբար տեղեկանում ենք, որ մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, շրջում են Վրաստանում, կամ Չեխիայում, կամ ԵՄ այլ երկրներում, կամ աշխարհի որևէ այլ անկյունում:
Ղազախստանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել հանրապետության Թուրքստանի մարզում, որի Արիս քաղաքում հունիսի 24-ին պայթյուն է տեղի ունեցել զորամասի տարածքում: