Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում առաջադիմել է:
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում:
Լոբի, կարտոֆիլ, կանաչեղեն ուտելը Սյունիքում վտանգավոր է. shantnews
Թուրքիան շարունակում է ժխտողականության լկտի քաղաքականությունը:Արտգործնախարար Չավուշօղլուն առաջարկում է ինչ-որ աշխատանքային խումբ ստեղծել Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Մինչ տարբեր հարթակներում քննարկվում է անցումային արդարադատության անհրաժեշտության հիմնավորվածությունը, հնարավոր մոդելներն ու հնարավոր հետևանքները, մեր կողքին ընթանում է «սողացող» անցումային արդարադատություն:
Հունիսի 14-ին, ժամը 07:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Սիմոն Պողոսյանին և 79-ամյա Սերյոժա Ջառահյանին, որը տեղում մահացել է, իսկ 75-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Ավստրալացի Բրենտոն Թարանթը, որը մեղադրվում է Նոր Զենադիայի Քրայսթչերչ քաղաքում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել է ընդունել իր մեղքը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ միայն ապակայունացնում է տարածաշրջանի իրադրությունը, այլեւ կարող է վիժեցնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը, Ռուսաստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ, մտադիր է ԳՀՀԾ-ի մասնակիցներից հասնել նրանց ստանձնած պարտավորությունների կատարման:
Ազգային ժողովում այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է ունենում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ:
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի մոտ հանրահավաք է անցկացվում ԱՄՆ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման դեմ, ձերբակալվել է առնվազն երկու մարդ:
Հունիսի 14-ին, ժամը 00.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետևանքով:
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Վաշինգտոնում ձեւակերպել են պայմանագիր, որի համաձայն, ԱՄՆ-ը ձեռնամուխ է լինում Թբիլիսիում առեւտրային ներկայացուցչության ստեղծմանը:
Հայաստանի բոլոր պաշտոնաթող նախագահներն ունեն հատուկ կարգավիճակ, որի շրջանականերում տեղաշարժվում են համապատասխան ծառայողների ուղեկցությամբ։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:
Օմանի ծոցում հարձակման ենթարկված Kokuka Courageous լցանավը ներկայում ուղղություն է վերցրել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), դրա ջրասուզման սպառնալիքներ չկան:
Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի նախագահ ընտրվելը Դոնբասի հիմնախնդրի կարգավորման նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը հանգուցային քայլ է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու համար:
Իսրայելական ինքնաթիռները հունիսի 14-ին հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի ռազմական թիրախների՝ ի պատասխան նախօրյակին երեկոյան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ՝ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը պաշտոնաթող կլինի հունիսի վերջին:
Ամերիկացի զինվորականները տարածել են տեսանյութ, որտեղ, ըստ իրենց վարկածի՝ իրանցի զինվորականները չպայթած ական են հանում Օմանի ծոցում տուժած լցանավից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի է ունենալու Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «ԱՀ Քննչական կոմիտեի մասին» նախագիծը:
Հունիսի 13-ին, ժամը 21:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան և Հովսեփ Էմինի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ ու կոշտ խոսակցություն է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ կապված «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման ու դրա շուրջ առկա աղմուկի հետ:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը՝ անկախ իր հակառուս կամ ռուսամետ լինելուց, դարձել է ոչ միայն Ռուսաստանի պահանջները այլև կամակորությունները կատարող։ Վերջիններս շարքում կրկին նշենք Սիրիա հայկական զորք ուղարկելը, որն ակնհայտորեն հակասում է Հայաստանի շահերին, և նախկին ղեկավարները, որքան էլ ռուսամետ համարվեին, Կրեմլի այդ ցանկությունը չէին կատարում։
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում իրարանցում էր առաջացրել խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: