Կենդանակերպի ամենախելացնոր նշանների վարկանիշը
Խեցգետին
Խեցգետիններին հաստատ խելագար չես անվանի։ Նրանք իրենց շրջապատի համար որևէ վտանգավորություն չեն ներկայացնում։ Ընդհակառակը, նրանք գերադասում են ամեն ինչ խաղաղ կերպով լուծել՝ շուրջբոլորը տարածելով իրենց սերն ու հոգատարությունը։ Տարօրինակ ու անկանխատեսելի մտքեր արտահայտելը հաստատ նրանց համար չէ։
Ձկներ
Ձկները շատ խելացնոր բաներ են կատարում էմոցիոնալ ցնցումների պատճառով։ Հաշվի առնելով ձկների զգացմունքայնությունը՝ կարելի է ենթադրել, որ նրանց առաջինը կարելի է կասկածել մոլագարի դրսևորումներ ունենալու համար։ Բայց ոչ, Ձկները չեն սիրում բռնություն ու գերադասում են իրենց ցավն ու վիշտը խեղդել գինու մեջ։
Կշեռք
Դուք երևի մտածում եք, որ Կշեռքները չափազանց հավասարակշռված են չկշռադատված արարքներ կատարելու համար։ Նրանք հետևում են, որ ներդաշնակությունն ու խաղաղությունը պաշտպանվեն։ Հազիվ թե հնարավոր լինի նրանց երբևէ բռնել ինչ-որ կասկածելի և ոչ ստանդարտ արարք կատարելիս։
Ցուլ
Ցուլերը, ինչպես և Կշեռքները, նախընտրում են նախ մտածել, ապա նոր անել։ Նրանք չափազանց կանոնավոր են խելագար արարքներ անելու համար, դրա համար էլ հազիվ թե նրանից մոլագար դարձնել ստացվի։ Թեպետ նրանց կիրքը կարող է փոխհատուցել տարօրինակ արարքներ կատարելու ռացիոնալությունը։
Այծեղջյուր
Այծեղջյուրները չեն ցանկանում դադարեցնել առաջ շարժվելը, նրանք միշտ ընդառաջ են գնում իրենց հաջողությանը։ Երբեմն շարժումը պահանջում է ազատվել այլ մարդկանց տեսքով խոչընդոտներից։ Այդ դեպքում Այծեղջյուրները կարող են վտանգավոր լինել իրենց շրջապատող անձանց համար։
Առյուծ
Առյուծները հպարտ ու եսակենտրոն անձինք են։ Նրանց կիրքը երբեմն այնպես է շղարշում նրանց աչքերը, իսկ նկատված լինելու ցանկությունը՝ դրդում խելացնոր արարքների, որ իրենք էլ չեն գիտակցում, թե ինչ են անում։ Առյուծների հետ զգույշ եղեք։ Նրանց անհավասարակշռությունը կարող է դիտվել՝ որպես մոլագարի բնավորության գծերի արտահայտություն։
Աղեղնավոր
Աղեղնավորներն իմպուլսիվ են ու անկանխատեսելի։ Նրանք ավելի շուտ ներողություն կխնդրեն իրենց արածի համար, քան թույլտվություն ինչ-որ բան անելու համար։ Աղեղնավորները ցնորամիտ են ու չեն վախենում սխալներ թույլ տալուց, եթե դա, իհարկե, նրանց շատ չվնասի։
Կույս
Կույսերը բնավորություն ու ներքին ուժ ունեն, բայց չնայած դրան՝ նրանց համար շատ դժվար է զերծ մնալ էմոցիաների պոռթկումից, երբ ինչ-որ մեկը նրան խիստ վիրավորել կամ նեղացրել է։ Վախեցեք Կույսերի խելացնոր արարքներից, նրանք իրենց կարող են չզսպել։
Ջրհոս
Եթե Ջրհոսը մոլագար դառնա, ապա նրանից կվախենան տառացիորեն բոլորը։ Ջրհոսները պեդանտ են և կարգապահ, նրանք ունակ են թաքցնել իրենց արարքների հետևանքները և շատ պրոֆեսիոնալ կերպով թաքցնում են իրենց արարքների հետքերը։
Խոյ
Խոյերը երազողներ են։ Նրանք չեն սիրում դատարկ տեղը ժամանակ վատնել իրերի ու մարդկանց վրա, ովքեր նրանց համար բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում, և դրա համար էլ կարող են պայթել իրենց անզուսպ կատաղությունից։ Եվ այո, Խոյերը չգիտեն, թե դրա հետ ինչ անեն։
Կարիճ
Կարիճները չեն սիրում պատասխանատվություն կրել իրենց սարսափելի արարքների համար։ Նրանք գերադասում են միշտ իրենց զոհի դերում տեսնել։ Դրա համար էլ, եթե Կարիճն ամոթալի խելացնոր արարքներ կատարի, ապա կշտապի դրանում մեղադրել ուրիշներին։
Երկվորյակներ
Կենդանակերպի ամենաանհավասարակշիռ ու ցնորամիտ նշաններից է։ Երկվորյակները վիճելի ու անկայուն բնույթ ունեն, որը երբեմն մի ծայրահեղությունից մյուսն է նետում նրան՝ ստիպելով գործել հնարավոր բոլոր տարբերակներից ամենաչկշռադատված ու վիճելի տարբերակով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը