Մայիսի 2-ին Սյունիքի մարզում ավտովթարից մահացել են պայմանագրային զինծառայողներ Արմեն Ահարոնյանը և Լ․ Ահարոնյանը։
Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը մեր ազգային ինքնության պահպանման խնդիրներն են, և սա եղել է մեր քաղաքական ուժի հիմնադիր ծրագրում դեռևս 2013 թվականից: Իհարկե, սա կարևորագույն առաջնահերթություն է մեզ համար, և այս առումով Հայ Առաքելական Եկեղեցու դերն առանձնահատուկ է և միշտ եղել է առանձնահատուկ: Բայց նաև կա խնդիր՝ հասկանալու, թե ինչքանով են մեր պատկերացումները նույնական ինքնության պահպանման առումով, և ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկենք»:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում Հայաստան մուտքի երկու ժամանոց սպասումը հայ հասարակական-քաղաքական շրջանակներում հարաբերությունները պարզաբանելու առիթ հանդիսացավ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտի (Fraunhofer IPK) պատվիրակությանը՝ ինստիտուտի նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Յենս Գյունթեր Նոյգեբաուերի գլխավորությամբ:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 2-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 290 քմ տարածք են ականազերծել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, տնօրենի գիտական գծով տեղակալ Կարեն Մաթևոսյանի, գիտքարտուղար Վահե Թորոսյանի, միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ:
Այսօր մամուլի առաջ ծառացած են բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ՝ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում։
Հայաստան այս տարվա ապրիլին ներկրվել է 9481 ավտոմեքենա. ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի է 119 տոկոսով:
Այսօր Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ երևանցիների կողմից սիրված, «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվեց Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ:
Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները ծրագրում են Բրյուսելում հերթական գագաթնաժողովն անցկացնել մայիսի 28-ին՝ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո:
Հայաստանում մի քանի օր անհետ կորած համարվող լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը հայտնաբերվել է Նոյեմբերյանում:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարը կրկին անդրադարձել է մեզ, այսինքն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար կազմին, քիչ առաջ պաշտոնական հարցում եմ ուղարկել վերջինիս: Հույս ունեմ, որ սահմանված ժամկետներում կստանամ պատշաճ պատասխան:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար է դարձել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Թոդ Ուոլտերսը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ տեսա ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի արձագանքն իմ քննադատությանը:
Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։
«Վերջերս մի հայտարարություն էի արել, որը սխալ է հասկացվել առնվազն մի հոգու կողմից: Բայց կարևոր հայտարարությունն է, ես կրկնեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետև չի կարելի, որ այդպիսի հայտարարությունները սխալ հասկացվեն: Արմեն Աշոտյանն իրավունք ունի սխալ հասկանալու, ինքը քաղաքական գործունեությամբ քիչ է զբաղվում»:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մերժում է, որ գարդասիլի պատվաստանյութի հետ կապված որևէ վտանգ կա: Այսօր այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով բժշկուհի Մարինա Խաչատրյանի՝ գարդասիլի կապակցությամբ ԱԱԾ-ին ուղղված դիմումին:
«Մեր նախարարությունն այդ բանակցություններին չի մասնակցում, դրանք մասնավոր քննարկումների առարկա են։ Գիտենք, որ նրանք երկու հավանական զարգացում են ենթադրում, առաջինը՝ գործարանի տեղում հետագայում կառուցել ժամանակակից ձուլարան և այս փուլում՝ որպես կարճաժամկետ խնդիր, պետք է լուծեն կոլեկտիվը պահելու, այդ աշխատատեղերը և մասնագետներին մոտ պահելու հարցը»։
Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության այցն Արգենտինա Ադրբեջանի ուշադրությունից դուրս չի մնացել:
Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի՝ դեպի Աբովյան պուրակ բարձրացող հատվածը փակած տաքսու վարորդները բացել են փողոցը, և վերականգնվել է արդեն մի քանի ժամ կաթվածահար եղած երթևեկությունը:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է զինադադար հաստատել «Թալիբան» շարժման հետ, եթե նա համապատասխան քայլեր ձեռնարկի:
Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հերթական անգամ պատժամիջոցներով էսպառնացել գերմանական ընկերություններին «Հյուսիսային հոսք-2» նախագծին մասնակցելու համար:
Մայիսի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
«Գահերի խաղ» հայտնի հեռուստասերիալի գերմանաբնակ ազգությամբ թուրք դերասանուհի Սիբել Քեքիլին Instagram-ում արգելափակել է իր թուրք հետևորդներին։
Լրագրողների միջազգային դաշնության նախագահ Ֆիլիպ Լերուտն անհանգստացած է այն բանից, որ աշխարհում լրագրողների 10 սպանություններից ինն անպատիժ են մնում։
«Երբ ես ասացի, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, այդտեղ ամենաառանցքային բառը «դեմ»-ն էր, այսինքն՝ «դեմ»: Գործով ընթացող իրավական պրոցեսներում ես ներգրավված եմ, և ինձ հայտնի ցանկացած տեղեկատվություն՝ ինձ տրվող հարցերին ի պատասխան, տվել եմ, և դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի դեմ է, ինչ-որ մեկի կողմ է, կամ ինչ-որ մեկի համար է»:
«Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրամիության հիմնական խնդիրը համարել է եվրոպացիների կողմից «կոլեկտիվ լիբիդոյի» կորուստը, ինչն ազդում է Եվրամիության ինստիտուտների նկատմամբ վստահության եւ քաղաքական նախապատվությունների փոփոխման վրա։
Մեծ Բրիտանիայի երկու խոշորագույն կուսակցությունները՝ կառավարող Պահպանողականը եւ ընդդիմադիր Լեյբորիստականը, պարտություն են կրում մայիսի 2-ին Անգլիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: