3 պատճառ, որոնք թույլ չեն տալիս Ձեզ սկսել սեփական բիզնես. ինչպե՞ս հաղթահարել դրանք
Բարելավել աշխատանքային գաղափարները, շփվել խելացի մարդկանց հետ և փորձել գրավել բիզնես-հրեշտակներին:
Lifehacker հարթակի 2,372 ընթերցող պատասխանել է այն հարցին, թե ինչն է խանգարում նրանց սկսել սեփական բիզնեսը: Վերլուծելով պատասխանները՝ ընտրվել են ամենատարածված երեք պատճառները:
Առաջին պատճառը. «Ես չեմ կարողանում գտնել շահութաբեր գաղափար»
Հարցվածների 38%-ը չի կարոցացել հասկանալ, թե ինչպես պետք է ընտրել ճիշտ ուղղությունը, կամ՝ ճիշտ գաղափարը: Նրանք ունեն ձեռնարկատեր դառնալու էներգիա, ուժ և հնարավորություն, բայց չեն կարողանում գտնել շահավետ գաղափար:
Ինչպե՞ս հաղթահարել խնդիրը
Կենտրոնացեք ոչ թե գաղափար, այլ խնդիր գտնելու վրա: Եթե Ձեր նախաձեռնությունը ոչ մեկին չի օգնելու, ապա այն հաջողությամբ չի պսակվի: Անհրաժեշտ է գտնել մի խնդիր, որը բնորոշ է մարդկանց որոշակի խմբին, և առաջարկել լուծում: Ավելի լավ կլինի, եթե այդ խնդիրը վերաբերվի նաև Ձեզ:
Մտածեք ապագայի մասին: Ապագան անօդաչու սարքերինը, խելացի գադջեթներինը, արհեստական ինտելեկտինն է: Փորձեք ստեղծել գաղափարներ հենց այս ոլորտներում:
Ուշադրություն դարձրեք այն բիզնեսին, որտեղ Դուք արդեն աշխատում եք: Իհարկե, Դուք ունեք փորձ և կապեր, և դա սոցիալական կապիտալն է, որը կարող է մեծապես նպաստել ձեռնարկատիրության աշխարհ մուտք գործելուն: Դուք նաև ավելի լավ և հստակ գիտեք այն խնդիրները, որոնք ունեն գործատուները կամ հաճախորդները:
Օպտիմալացրեք առկա գործընթացները: Եթե Դուք կարողանաք գտնել այնպիսի ոլորտներ, որտեղ մարդիկ կորցնում են ժամանակ կամ գումար, իսկ հետո առաջարկեք լուծում գտնել այդ խնդրի համար, ապա ավելի հավանական է, որ Դուք կկարողանաք հաջող բիզնես ստեղծել:
Կրկնօրինակեք: Պարզապես մի արեք դա շատ ակնհայտ: Բարելավել աշխատող գաղափարները. սա միակ միջոցն է հաճախորդների ներգրավման համար:
Ճանապարհորդեք և շփվեք խելացի մարդկանց հետ: Դա Ձեր աշխարհայացքը ընդլայնելու լավագույն ուղին է, և, հետևաբար, դա տալիս է ավելի շատ խնդիրներ տեսնելու և դրանց լուծումները գտնելու հնարավորություն:
Խորհուրդ՝ ինչ գաղափար էլ, որ ընտրեք, արեք այնպես, որ այն գրավի առաջին հերթին Ձեզ:
Երկրորդ պատճառ. «Չկա սկզբնական կապիտալ»
34% տոկոսը նշել է մի խնդիր, որի պատճառով մի շարք գաղափարներ մնում են պարզապես թղթի վրա: Անգամ փոքր նախագիծ սկսելու համար հիմնական կապիտալ ունենալը ոչ միայն կարևոր է, այլև՝ անհրաժեշտություն:
Ինչպե՞ս հաղթահարել խնդիրը
Հավաքել անհրաժեշտ գումարը որոշակի ժամանակում: Սա ամենաանվտանգ տարբերակն է: Ցավոք, սա շատ երկար ժամանակ է պահանջում, սակայն եթե ինչ-որ բան այնպես չգնա, Դուք կկորցնեք միայն Ձեր գումարը և չեք կուտակի պարտքեր: Երբեմն երազանքի նախագծի համար կարելի է բացել փոքր բիզնես, որը կնպաստի գումարի արագ հավաքմանը:
Ներգրավեք հարազատներին, կամ՝ ընկերներին: Դուք կարող եք պարտքով գումար վերցնել կամ Ձեր ընկերներին դարձնել գործընկերներ: Այնուամենայնիվ, հիշեք, որ այս սցենարը կարող է առաջացնել խնդիրներ ընկերական հարաբերություններում:
Գտեք ներդրողի, կամ՝ բիզնես-հրեշտակի: Սրանք մարդիկ կամ կազմակերպություններ են, որոնք անընդհատ փնտրում են ներդրումներ կատարելու համար խոստումնալից գաղափարներ: Իհարկե, դա անում են, որպեսզի ավելացնեն իրենց կապիտալը: Հետևաբար, պետք է հասկանաք, որ այս դեպքում Դուք պետք է նվիրաբերեք Ձեր բիզնեսի մեծ մասը:
Պետությունից օգնություն խնդրեք: Կան մարզային և շրջանային գործարար աջակցության ծրագրեր: Հիմնականում այս գումարը վերադարձնել պետք չի լինի, սակայն այն, սովորաբար, շատ փոքր է հիմնան կապիտալ համարվելու համար:
Վերցրեք վարկ: Սա շատ ռիսկային քայլ է: Դուք պետք է ամեն ինչ մի քանի անգամ ստուգեք, քանի որ Ձեր նախաձեռնությունը միշտ չէ, որ կարող է հաջողել և շահույթ բերել:
Խորհուրդ՝ լավ ուսումնասիրեք Ձեր հնարավորությունները և կազմեք իրատեսական բիզնես-պլան: Հիշեք, որ պարտքով վերցրած յուրաքանչյուր դրամը պետք է վերադարձնել, այն էլ՝ տոկոսներով:
Երրորդ պատճառ. «Երաշխիքների բացակայություն»
Հարցվածների 13%-ը նշել է, որ չի սկսում սեփական բիզնեսը, քանի որ չունի երաշխիք, որ չի հայտնվի կոտրած տաշտակի առաջ: Մարդիկ հաճախ վախենում են նրանից, որ երկար ժամանակ ստիպված են լինելու աշխատել պարտքով գումարի դիմաց:
Ինչպե՞ս հաղթահարել խնդիրը
Մի թողեք Ձեր ընթացիկ աշխատանքը: Բիզնեսի շատ տեսակներ կարող են սկսել զուգահեռ հիմնական աշխատանքին: Սակայն, այս դեպքում Դուք ստիպված կլինեք մոռանալ այնպիսի բառերի մասին, ինչպիսիք են «արձակուրդ», «հանգստյան օրեր», «ազատ ժամանակ»: Ձեր ծրագրերում պետք է լինի միայն Ձեր աշխատանքը և բիզնեսը, քանի որ միայն այս կերպ Դուք կարող եք պահպանել կայունության զգացում:
Վստահ եղեք, որ ունեք հարազատների աջակցությունը: Երբեմն մենք ինքներս մեզ որոշ բաներում սահմանափակում ենք, որպեսզի պահպանենք կայունությունը և ապահովութունը նրանց համար, ովքեր մեր կողքին են: Զրուցեք մտերիմների հետ, և համոզվեք, որ ունեք նրանց աջակցությունը, և նրանք վստահում են Ձեզ:
Հստակ ձևակերպեք մեր տարվա համար իրատեսական գաղափարներ և սահմանեք հստակ փուլերը:
Խոշոր նախագծերը վախեցնում են մարդկանց: Օրինակ՝ ցանկանում եք ստեղծել երկրորդ Facebook-ը: Իհարկե, այդպիսի նպատակը կարող է վախեցնել ցանկացածին: Եվ Դուք չունեք որևէ երաշխիք, որ այդպիսի մասշտաբի բիզնես կստեղծվի Ձեր նախաձեռնությունից: Բայց եթե սահմանեք հստակ փուլերը, ձևակերպեք հստակ իրատեսական նպատակներ, օրինակ` գրասենյակ գտնել և վարձել, IP ձևակերպել, սուբսիդավորման համար անհրաժեշտ փաստաթղթեր հավաքել, ապա կհասկանաք, որ Դուք լիովին կարող եք հաղթահարել այդ ամենը:
Խորհուրդ՝ երախքիներ չկան ոչ մի տեղ, ցավոք: Հետևաբար, եթե Դուք գտել եք մի հետաքրքիր գաղափար և միևնույն ժամանակ հաշվարկել եք բոլոր ռիսկերն ու հնարավորությունները, ապա տվեք Ձեզ այդ հնարավորությունը:
Սիրարփի Աղաբաբյան