Դեմ եմ Փաշինյանի ասածին, թե թոշակառուն ի՞նչ պետք է անի այդ գումարը. թոշակառուն շատ տեղեր ունի այդ գումարը ծախսելու. քաղաքացին՝ Նարեկ Կարապետյանին
«Մեր ձևով»շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը «Ի՞նչ է ասում ժողովուրդը. Դեմ առ դեմ» շարքի հերթական դրվագն է հանրայնացրել: Հիշեցնենք՝ այս շարքի շրջանակում Նարեկ Կարապետյանը տաքսի է վարում և զրուցում է պատահական անցորդների հետ:
«Ես դեմ եմ Փաշինյանի ասածին, թե թոշակառուն ինչ պետք է անի այդ գումարը. թոշակառուն շատ տեղեր ունի այդ գումարը ծախսելու»,- նշել է Նարեկ Կարապետյանի տաքսու ուղևորը:
Քաղաքացին նաև խոսել է տնտեսական զարգացման մասին՝ նկատելով, թե եթե ապրանք չունենք արտահանելու, ի՞նչ առևտրի մասին է խոսքը:
Ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «Հայաստանում պետք է արդյունաբերություն. միայն այդ պարագայում մենք կդառնանք զարգացած երկիր»:
Կարապետյանը քաղաքացուց հետաքրքրվել է նաև՝ Հայաստանում կա՞ն մարդիկ, որոնք կարող են իրավիճակը կարգավորել:
«Օրինակ, հիմա Նիկոլը նստել է, իր թիմակիցներին հավաքել է կողքը, ինչ ասի՝ մարդիկ անում են. թե՛ վախենալով, թե՛ ինչ, բայց անում են: Հիմա այդպիսի մի թիմ էլ պետք է ՝ ժողովրդի մասին մտածի»,- պատասխանել է քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում
