Անկարայի միջքաղաքային կայարանը վերածվել է աղքատների օթևանի

Անկարայում սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետևանքով բնակարան վարձելու կամ նույնիսկ էժան պանսիոնատում (կենսօթևան) մնալու հնարավորություն չունեցող քաղաքացիները գիշերում են «Անկարայի միջքաղաքային ավտոբուսների կայարանում» (AŞTİ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ եկամուտների անբավարարության և բնակելի տան վարձավճարը տալու անկարողության պատճառով տասնյակ մարդիկ ստիպված են ապրել ավտոբուսային կայարանի տարածքում. ներկայումս «AŞTİ»-ում շուրջ 70 մարդ է գիշերում։

Ընդգծվում է, որ նրանց թվում կան թոշակառուներ, որոնք չեն կարողանում իրենց ապրուստի մինիմալ կարիքները հոգալ թոշակի գումարով, պարտքերի ու կատարողական վարույթների տակ հայտնված քաղաքացիներ, աշխատանք գտնելու հույսով Թուրքիայի մայրաքաղաք ժամանած անձինք, ինչպես նաև ընտանեկան բռնությունից փախած և իրենց կյանքը նոր էջից սկսելու հույսով Անկարայում ապաստանած կանայք և այլք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031