Մասնագետը նշել է ինքնազգացողությունը բարելավելու վիճահարույց, բայց արդյունավետ մեթոդը
Քնի մասնագետ Մոյրա Յունգը վստահ է, որ զուգընկերոջից առանձին քնելը կարող է արագ կերպով բարելավել մարդու ընդհանուր ինքնազգացողությունը:
Նա Fashion Journal-ին տված հարցազրույցում առանձնացրել է քրոնիկ հոգնածությունը հաղթահարելու հակասական, բայց արդյունավետ միջոց:
Մասնագետի խոսքով՝ այս մեթոդն իսկապես արդյունավետ է, սակայն խիստ վիճահարույց, քանի որ շատ զույգեր կարծում են, որ առանձին քնելը վտանգավոր է մտերմության կորստի համար։ Սակայն, եթե զուգընկերներն ունեն քնի տարբեր ռեժիմներ, կամ մեկ զուգընկերը վատ է քնում, խռմփացնում է կամ հաճախ է արթնանում, դա մյուսի համար մշտական սթրեսի աղբյուր է:
Յունգը շեշտել է, որ գիշերը արթնանալը կարող է խաթարել ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական առողջությունը։ Եթե քնի խանգարումները դառնում են մշտական, դա հանգեցնում է հիշողության կորստի, սթրեսի աճի, հոգնածության և իմունային համակարգի թուլացման։
Յունգը ընդգծել է, որ զուգընկերները պարտադիր չէ, որ կիսեն ննջասենյակները: Նրանք կարող են քնել առանձին մահճակալներում կամ նույն մահճակալում՝ տարբեր ժամերի, եթե նրանց կենսաբանական ռիթմերը չեն համընկնում:
