Շաքարային դիաբետի ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում առաջինն է
Շաքարային դիաբետի միջազգային ֆեդերացիան (IDF) հրապարակել է «Շաքարախտի ատլաս 2025» զեկույցը։ Ամբողջ աշխարհում շաքարախտով հիվանդների թիվն ավելացել է՝ 537 միլիոնից հասնելով 643 միլիոնի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շաքարախտի ամենաբարձր ցուցանիշը 20-ից մինչև 79 տարեկանների խմբում գրանցվել է Պակիստանում։
Եվրոպայում շաքարախտի ցուցանիշով ամենաբարձր տվյալներն ունի Թուրքիան։ Դա նշանակում է, որ Թուրքիայում յուրաքանչյուր վեց չափահասից մեկն ունի շաքարախտ։ Այդ տարիքային խմբի բնակչության 16%-ը, կամ 9.6 մլն մարդ ունի շաքարային դիաբետ։ Նշենք, որ Թուրքիայի բնակչությունը ներկայումս կազմում է մոտ 86 մլն։
Եվրոպայում 20-79 տարեկան մարդկանց շրջանում շաքարախտի ամենաբարձր մակարդակ ունեցող 10 երկրներն են՝
1․ Թուրքիա
2․ Ալբանիա
3․ Սերբիա,
4․ Բոսնիա և Հերցեգովինա
5․Չեռնոգորիա,
6․ Հյուսիսային Մակեդոնիա
7․ Ռումինիա
8․ Բուլղարիա
9․ Հունաստան
10. Խորվաթիան
