Աշոտ Ղուլյանը Հրայր Թովմասյանի հետ հանդիպմանը կարևորել է է դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ համագործակցությունը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՍԴ դատավորներ և աշխատակազմի ղեկավարը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը կարևորել է դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի և Արցախի շարունակական համագործակցությունը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախում ակտիվորեն ընթանում է օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը, ու ՀՀ գործընկերների հետ հանդիպումները և մտքերի փոխանակումը նշանակալի աջակցություն է գործընթացի արդյունավետ իրականացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդգծել է երկու հայկական հանրապետությունների գործուն կապերի ընդլայնման անհրաժեշտությունը թե՛ օրենսդրական կարգավորումների մշակման, թե՛ սահմանադրական արդարադատության իրականացման բնագավառում:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031