
Լոպետեգին կարող է գլխավորել «Սևիլիան»

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Սևիլիայի» գլխավոր մարզչի նոր թեկնածուն է Խուան Լոպետեգին, ով 2018թ. Աշխարհի առաջնության նախօրեին հեռացվեց Իսպանիայի հավաքականից՝ «Ռեալի» հետ պայմանագիր ստորագրելու պատճառով, իսկ մադրիդյան ակումբից հեռացվեց ոչ բավարար արդյունքների պատճառով:
Մրցաշրջանի ավարտից հետո Խոակին Կապարոսը, ով գլխավորում է «Սևիլիան» մարտից՝ Պաբլո Մաչինի հեռացումից հետո, կհեռանա մարզչական շտաբից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սևիլիան» արդեն բանակցում է «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Էուսեբիո դի Ֆրանչեսկոյի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը