Բաժիններ՝

«100% «Ռեալը» մյուս մրցաշրջանում 1 տիտղոս կնվաճի». Ռեգիլոն

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը խոսել է իր ապագայի և մադրիդյան ակումբի մասին՝ հաջորդ մրցաշրջանում:

«Մենք հաղթելու ենք երեք գավաթներից մեկի հաջորդ մրցաշրջանում: 100% «Ռեալը» մյուս մրցաշրջանում 1 տիտղոս կնվաճի:

Ես Եվրոպայից առաջարկներ ունեմ: Ես նախընտրում եմ արտերկրում խաղալ, բայց առաջին հերթին ցանկանում եմ մնալ «Ռեալ Մադրիդում»: Շատ խոսակցություններ կան, բայց ամեն ինչ կախված է ակումբի ղեկավարությունից:

Մարզիչի հետ զրույցը կմնա գաղտնի: Բայց ես շատ գոհ եմ անցկացվող երկու հանդիպումներից: Ես շատ հանգիստ եմ:

Իմ նպատակն է՝ մնալ «Ռեալ Մադրիդում», բայց կտեսնենք, թե ինչ տեղի կունենա: Ամառը երկար է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ»,- ասել է Ռեգիլոնը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս