Եվրոպա Լիգայի եզրափակչի մասնակից թիմերը նախատեսում են հրաժարվել իրենց տրամադրված տոմսերի մի մասից:
Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն եւս մեկ գործ է հարուցել Պյոտր Պորոշենկոյի դեմ:
Սա պարոն Կարանզայի առաջին այցը չէ Հայաստան։ Դեռևս անցած տարվա հուլիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի («Սորոսի հիմնադրամ») փորձագետներին։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, բացահայտել են բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու երկու դեպք:
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմին ներկայացրեց ոստիկանության զորքերի նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»:
«Այսինքն՝ մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ»։
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համարձակ աշխատանքը, որը հայտարարել է իր պաշտոնաթողության մասին, եւ կոչ է արել պարզաբանել Brexit-ի շուրջը դիրքորոշումը:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին, ով օրերս ավարտեց իր խաղային կարիերան, խոսել է իր առաջիկա աշխատանքի մասին՝ որպես «Ալ-Սադդեի» մարզիչ:
«Հանրային լսումները ոչ միայն ելույթների և խոսելու տեղ է, այլև արդյունքներ ստեղծելու։ Երկրորդ մասով կարծում եմ, որ, եթե չունենք այն հարցադրումների շղթան, որին պետք է անդրադառնանք, դրանից արդյունքը կաղալու է։ Այսինքն՝ ի՞նչ ենք մենք ստանալու այստեղ՝ ոչ թե ելույթների, այլ ուղենիշների տեսքով։ Ինքս կփորձեմ երկու բովանդակային հարց դնել և ակնկալել, որ ապագայում, եթե ոչ՝՝ այսօր, փորձենք սրա մասով խոսել»,- շեշտեց պատգամավորը։
Կենտրոնական ենթակայության հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում օրերս գլխավոր ռազմական տեսչության կողմից իրականացվել են ստուգումներ:
Հայաստանի Հանրապետւթյան պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:
Բրիտանացի պահպանողականները պետք է մոռանան տարաձայնությունների մասին եւ կուսակցության ղեկավարի պաշտոնից Թերեզա Մեյի հեռանալուց հետո համատեղ ավարտեն ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այսօր Հաայստանի դատական համակարգն ունի հեղափոխական բարեփոխումների կարիք, քանի որ տարիներ շարունակ կայացվել են քաղաքական դատավճիռներ, որոնք թելադրվել են կառավարությունից կամ նախագահականից։
Ապրիլի 15-ի գիշերը «Միքայելյան» հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ։
Ողբերգական դեպք է գրանցվել Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղական բնակավայրում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին հորդորում է հաշվի առնել այս տեղեկությունը։
Մայիսի 24-ին, ժամը 15:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 63-ը մարզերում:
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպք:
ՀՀ Սահմանադրական դատարանում առկա իրավական ներուժը պետք է փոխանցել ԱՀ-ն մեր գործընկերներին՝ համատեղ մի շարք աշխատանքներ իրականացնելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 7-ին իր առաջիկա պաշտոնաթողության մասին հայտարարելիս չկարողացավ զսպել արցունքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց՝ վստահ է, որ նիստերի դահլիճում կան մարդիկ, որոնք ՀՀ երեք նախագահների ժամանակ էլ ունեցել են դատական խնդիրներ։ Ուստի ցանկանում է, որ մարդիկ նման խնդիրներ չունենան գոնե չորրորդ նախագահի ժամանակ։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ է հրավիրել ընտրանի:
ՀՀ նախագահի հրամանագրով Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Լ.Զուրաբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ սխալներ է անում, սակայն այն անխոս ավելի լավն է ՀՀ համար, քան նախկին ռեժիմը:
Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս 15-ը՝ վերքեր ստացել այն պայթյունից, որը մայիսի 24-ի ցերեկը տեղի է ունեցել Պակիստանի արեւմուտքում գտնվող Քվետա քաղաքի մզկիթներից մեկում:
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը:
«Կարծում եմ՝ ավելի շուտ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին: