Բաժիններ՝

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել դե Սարնեզի հետ:

Այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Փարիզում հանդիպում ունեցա նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել դե Սարնեզի հետ։ Գործընկերոջս ներկայացրեցի Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, քննարկեցինք միջխորհրդարանական համագործակցության հնարավորությունները»,- գրել է Ռուբինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031