Երևանում մայիսի 17-ին օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հելսինկիում մասնակցում է Եվրոպայի խորհրդի նախարարական համաժողովին:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանրապետության համայնքներում իր կողմից անցկացվող բոլոր հանդիպումներում անընդհատ խոսում է տարածքային զիջումների և Արցախը մանդատային ինչ-որ անհեթեթ տարածքի վերածելու մասին:
Մայիսի 16-ին, ժամը 14.20-ին, Երևանի Հ. Ավետիսյան փողոցում «Հայգեր» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա Ռիմա Օսիպյանին, որը տեղում մահացել է:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որ մայիսի 14-16-ը Պեկինում ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մայիսի 15-ին որպես պատվավոր հյուր համաժողովի կազմակերպիչները հրավիրել են կատարելու մշակութային այց Չինական Մեծ պատ:
Մեքսիկայի կրթության նախարարությունը որոշում է ընդունել Մեխիկոյում բազային մակարդակի բոլոր դպրոցների (նախադպրոցական, տարրական եւ միջնակարգ) համար ոչ աշխատանքային ռեժիմը երկարացնել էկոլոգիական շատ վատ իրադրության պատճառով:
Boeing ընկերությունն ավարտել է 737 MAX ինքնաթիռներում մանեւրման շտկման համակարգի (MCAS) համար ծրագրային ապահովման նորացումը, որի խափանումը, ենթադրաբար, դարձել է այդ տիպի երկու հանրանավերի կործաման պատճառը:
Աֆղանստանի Գիլմենդի նահանգում առնվազն 17 ոստիկան է զոհվել, եւս 14-ը՝ վերքեր ստացել ավիահարված հասցնելիս թույլ տրված հետեւանքով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Մոսկվայի Գրան Պրիում:
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
«Սամվել Բաբայանը դրսևորում է զինվորականին ոչ վայել պահվածք, շարունակ ստում է, աջ ու ձախ փնովում, անպատասխանատու հայտարարություններ անում, դրա համար էլ բոլորս ականատեսն ենք, որ այսօր նրա կողքին ոչ թե մարտական ճանապարհ անցած տղաներ են կանգնած, այլ նախկինում տարբեր հանցագործությունների մեջ մեղադրված, հասարակության մեջ բարոյական ցածր արժեքներ կրող անձինք…»:
ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի դատարանը կալանքի տակ է վերցրել WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին, որը դարձյալ հրաժարվել է պատասխանել այդ կազմակերպությանը եւ դրա հիմնադիր Ջուլիան Ասանժի վերաբերյալ գործով երդվյալ ատենակալների ժյուրիի հարցերին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բարենորոգել ԱՄՆ-ի միգրացիոն համակարգը՝ երկիր ժամանող միգրանտների թվում բարձրորակ մասնագետների բաժինը 12 տոկոսից բարձրացնելով մինչեւ 57 տոկոս:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ երեկոյան ես, բազմաթիվ այլ հեռուստադիտողների հետ միասին, մեծ հետաքրքրությամբ հետևում էի Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքին ուղիղ եթերում։ Դատավարությունը նոր է սկսվում, սակայն արդեն ակնհայտ է, որ այն մեր պատմության մեջ աննախադեպ է, և առաջիկա ամիսներին լարվածության մեջ է պահելու մեր ողջ հասարակաությանը։
Մայիսի 16-ին, ժամը 21:07-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի Շառլ Ազնավուրի փողոցում այրվում է ավտոբուս:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձին ինքնությունը։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը:
Իրանի շուրջ այսպես կոչված ութի խմբի համար մայիսի 16-ին փակ բրիֆինգ են անցկացրել ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի պաշտոնատարները:
Կալիֆոռնիայում F-16 մարտանավ է կործանվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայի մերձակայքում:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը՝ նրան հանելով զարգացող երկրների՝ այսպես կոչված ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանձին ներկայացուցիչներ համոզված են, որ Իրանը պատրաստվում է առաջինը պատերազմ սանձազերծել Միացյալ Նահանգների դեմ:
Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին: Այս մասին հայտնում է The Times-ը:
Իրանի հասցեին Միացյալ Նահանգների սպառնալիքների ֆոնին ամերիկյան երկու Էսկադրային ականակիրներ՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով, անցնելով Հորմուզի նեղուցը, մտել են Պարսից ծոցի ջրատարածք: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Ռազմածովային ինստիտուտի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը:
«Առավոտ» թերթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվել է՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու գործընթացից, որը սկսել էր «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, ի՞նչ նորություն կա, պատգամավորը պատասխանել է.
«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան»» կուսակցության ԱԺ խմբակցությունն առաջարկում է քրեականացնել անչափահասների շրջանում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը»:
Բեռլինի միջազգային համալսարանը, Գերմանիայի բարձրագույն կրթական մարմին հանդիսացող Գիտության խորհրդից (Wissenschaftsrat) ստանալով լիցենզիա, դարձավ Գերմանիայի առաջին համալսարանը, որի կենտրոնը գտնվում է Թուրքիայում։
Աշխատանքից ազատման դիմում է գրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության պետ Նունե Շահվերդյանը: