Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Եվս մեկ անգամ հպարտություն զգացի՝ մաս կազմելով աշխատասեր ու խաղաղասեր ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել միայն իր աշխատանքի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ արժանանալու այս պատվին»,- նշել է Նիշանյանը: