Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքի շուրջ պահպանողականների հետ բանակցությունների ձախողման մասին:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանն անդրադարձան այն հակափաստարկներին, որոնք ներկայացվեցին երեկվա դատական նիստի՝ Դատախազության առարկությունների շրջանում։
Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։
Տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն օբյեկտիվորեն բերում է ճանապարհատրանսպորտային պատահարների, խցանումների, երթևեկության մեջ բազմաթիվ խնդիրների առաջացման։ Անդրադառնալով ճանապարհային երթևեկության խնդիրներին՝ այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հայտարարություն է տարածել 2018թ.հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումի մասին:
Մայիսի 18-ին՝ ժամը 16.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Ս. Խաչի երևման տոնին:
Հարցերը, թե՝ դուք ձեր աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, և արդարացվա՞ծ է 88 պատգամավորի ներկայությունը խմբակցությունում, Մակունցը պրովոկատիվ որակեց։
Ընտրությունների նախորդ օրն օրենքն արգելում է խոսել կողմերից որևէ մեկի օգտին կամ դեմ։ Սակայն դատական որոշումների նախորդ օրվա համար օրենքը լռություն չի նախատեսում, ու ես մայիսի 18-ից առաջ կարող եմ բարձրաձայնել իմ մտահոգությունները։
Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ ըստ բրիտանական մամուլում հայտնված տեղեկության, Բաքուն արգելել է «Արսենալ-Չելսի» խաղի նպատակով հայազգի երկրպագուների մուտքն Ադրբեջան։
«Մեզ համար էլ սկզբունքային է, որ Արցախը վերադառնա բանկացային սեղանի շուրջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն սկզբունքորեն դեմ է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ։
Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։
Մայիսի 16-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում անհայտ մոտոցիկլետի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, որ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է քննարկվելու, ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։
Կառավարության նիստում հաստատված վարորդական բալային համակարգը մի քանի խնդիր է լուծելու՝ երթևեկության անվտանգության բարձրացում, սոցիալական բեռի թեթևացում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:
«Գարունն արդեն ավարտին է մոտենում: Այսօր էլ անցած տարվա կարտոֆիլը 200-350 դրամ է շուկայում, իսկ վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի նվազում, այսինքն, ցանքատարածությունները ոչ թե ընդլայնվել, այլ պակասել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:
«Ընդհանրապես չեմ կարծում, որ որևիցե բան կարող է վնասել Հայաստանի և Արցախի ժողովուրդների եղբայրությունը»,- ասաց Ռուբինյանը՝ միաժամանակ համաձայնություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ, եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Մայիսի 17-ին, ժամը 10:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
CanonCrested-ը «Արսենալի» երկրպագուներին առաջարկել է Բաքվի օլիմպիական մարզադաշտում ակցիա իրականացնել։
Մայիսի 17-ին, ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը:
Մայիսի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի վարդակի տակից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 2 հատ սայր, 21 հատ ինքնաշեն խաղաքարտ, սիգարետի տուփի միջից՝ 1 բջջային հեռախոս:
Հունաստանը դատապարտել է Թուրքիայի անօրինական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ պահանջել է դադարեցնել դրանք:
ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի օրենսդիրներն օրինագիծ են ընդունել, որով արգելվում են ութ շաբաթից ավելի ժամկետով հղիության աբորտները բոլոր հանգամանքներում, տեղեկացնում է BBC-ին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել 1, որ միջազգային հանրակցության կողմից գործնական քայլեր են անհրաժեշտ միջուկային գործարքը պահպանելու համար։
Մայիսի 17-ին ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի սանհանգույցը. անհարաժեշտ է օգնություն:
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Հրշեջ-փրկարարները ահազանգով մեկնել են քաղաքի Մուշ 2 թաղամասի 69-րդ շենք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ֆելիքս Թադևոսյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների և ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 16-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 60-ամյա Ռուզաննա Հ.-ն։