
Երևանի Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Աշխատանքից ազատվելը պարոն Յայլոյանի անձնական որոշումն է եղել: Մարտին կենսաթոշակի անցնելու նրա տարիքն էր լրացել: Կենսաթոշակի տարիքը լրանալուց հետո նա իր դիմումի համաձայն գնում է վաստակած հանգստի»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ այս պահին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երթևեկություն մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանն է:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ապագա տնօրենին պետք է նշանակի Երևանի քաղաքապետը: