Բաժիններ՝

«Նախորդ տարի ՀՀ մուտք է գործել 80.000-ից ավելի տրանսպորտային միջոց». Արմեն Խաչատրյան

Տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն օբյեկտիվորեն բերում է ճանապարհատրանսպորտային պատահարների, խցանումների, երթևեկության մեջ բազմաթիվ խնդիրների առաջացման։ Անդրադառնալով ճանապարհային երթևեկության խնդիրներին՝ այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:

«Նախորդ տարի ՀՀ մուտք է գործել 80 հազարից ավելի տրանսպորտային միջոց։ Խնդրում եմ, պատկերացրեք՝ եթե 80 հազար տրանսպորտային միջոցը մի վայրում տեղավորենք, դա փոքր քաղաքի տարածք է»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ այս տարի արդեն 40 հազարից ավելի տրանսպորտային միջոց է ներմուծվել ՀՀ։

Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալը տեղեկացրեց նաև, որ ներմուծումն ունի աճողական դինամիկա, իսկ դրա հիմնական պատճառներից մեկը հասարակական տրանսպորտի վատ աշխատանքն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031