Բաժիններ՝

6000 Մխիթարյաններ՝ Բաքվի օլիմպիական ստադիոնում

CanonCrested-ը «Արսենալի» երկրպագուներին առաջարկել է Բաքվի օլիմպիական մարզադաշտում ակցիա իրականացնել։

Մայիսի 29-ին Բաքվի օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը։ Եվրոպական ֆուտբոլային ակումբային առաջնության կարևորագույն երկու եզրափակիչներից մեկում կմրցեն անգլիական երկու թիմեր՝ Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»։

Զինագործների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի այդ խաղին քաղաքական նկատառումներով։

Այս մասին գրում է www.vbetnews.com կայքը։

Կարդացեք նաև

CanonCrested-ը «Արսենալի» երկրպագուներին առաջարկել է անել հետևյալ երեք բաները այն դեպքում, եթե թիմը Բաքու մեկնի առանց Մխիթարյանի՝

. Մխիթարյանի դեմքի պատկերով դիմակ պատրաստել

. Այդ դիմակները բաժանել Կանոնիերների բոլոր այն 6000 երկրպագուներին, ովքեր ներկա կգտնվեն մարզադաշտում

. Այնպես կազմակերպել, որ բոլոր 6000 երկրպագուները խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին այդ դիմակները դնեն իրենց դեմքին

Այսպիսով՝ CanonCrested-ը «Արսենալի» երկրպագուներին կոչ է անում դառնալ Հենրիխ Մխիթարյան ու ցույց տալ, որ նա էլ է հանդիսանում թիմի մի մասնիկը ու ներկա է խաղին։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս