«Անպայման դեմարշ կլինի». ԱԳ փոխնախարարը՝ հայազգի երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելու մասին

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ ըստ բրիտանական մամուլում հայտնված տեղեկության, Բաքուն արգելել է «Արսենալ-Չելսի» խաղի նպատակով հայազգի երկրպագուների մուտքն Ադրբեջան։

«Պարզ է, որ ֆաշիստական դրսևորում է, պարզ է, որ մենք դրա մասին գիտենք, սակայն մեր ԱԳՆ-ն արձագանքելո՞ւ է այս կամ այն ձևով»,- հարցադրում արեց Աբովյանը։

ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանեց, որ ԱԳՆ-ն Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ քննարկելու է հարցը։

«Անշուշտ, Ֆուտբոլի ֆեդերացիան միջազգային կազմակերպություն է, բայց շատ սպեցիֆիկ է, և մեր գործառույթներին չի առնչվում։ Պետք է ֆեդերացիայի հետ այս հարցը քննարկենք, և անպայման դեմարշ կլինի»,- ասաց փոխնախարարը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031