
Սիցիլիայի հարավում տներ են վաճառում 1 եվրոյով. The Sun

Սիցիլիայի հարավի Մուսոմելի ավանի իշխանություններն առաջարկում են որպես սեփականություն տներ ձեռք բերել ընդամենը մեկ եվրոյով՝ պայմանով որ սեփականատերը շինությունը նորոգի մեկ տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել է The Sun-ը:
Վաճառքի է դրվել անշարժ գույքի 100 լքյալ օբյեկտ: Սպասվումէ, որ մոտ ժամանակներս կհայտնվի եւս 400 առաջարկություն:
Եթե գնորդը մեկ տարվա ընթացքում չնորոգի տունը, նա կորցնում է շուրջ 7000 եվրոյի չափով իր երաշխիքային ավանդը:
Մուսոմելի ավանի բնակչությունն ընդամենը 11 հազար մարդ է: Քաղաքը հայտնի է իր խոհարարական ավանդույթներով եւ միջնադարյան ճարտարապետությամբ: Քաղաքի պատմական կենտրոնն իր բարեհարմար փոքրիկ փողոցներով համարվում է ամենահին կենտրոններից մեկն իտալիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: