Բաժիններ՝

Վրաստանի նախկին առաջին տիկինը հեռուստահաղորդավարուհի է դարձել

Վրաստանի նախկին առաջին տիկին, նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, դարձել է «Մեսամե» հեռուստաալիքի հաղորդավարուհի։ Չիչուայի հեղինակային ծրագրում խոսելու են կենսական կարեւորություն ունեցող թեմաների շուրջ:

«Անձամբ ինձ մոտ ասելու շատ բան է կուտակվել: Ես որոշել եմ այդ թեմաները քննարկել «Երրորդ»-ով»,- ասում է Մակա Չիչուան իր հաղորդման պրոմո-հոլովակում: Ընտանիքի ֆինանսական ծանր դրության մասին չորրորդ նախագահի կինը՝ Մակա Չիչուան, պատմել էր դեռ 2018 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ նա խոստովանել էր, որ լրջորեն է խորհրդածում ապագայի մասին, քանի որ Գեորգի Մարգվելաշվիլիի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո իր ընտանիքը մնացել է առանց որեւիցե խնայողության:

Չիչուայի խոսքով՝ երբ իր ամուսինը պաշտոնավարում էր, իրենց «փողը բավականացնում էր», իսկ այժմ իրենք «ոչինչ» չունեն: Մակա Չիչուան Վրաստանի առաջին տիկինն էր դարձել 2014 թվականին՝ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնակալության արարողությունից մեկ տարի անց: Նրանց հարսանիքի վկաները եղել են նախորդ ամուսնություններից ծնված երեխաները, մանկության ընկերուհիները՝ Մաշո Չիչուան եւ Աննա Մարգվելաշվիլին:

Հենց նրանք էլ ծանոթացրել են ապագա ամուսիններին: 2015 թվականին ծնվել է Չիչուայի եւ Մարգվելաշվիլիի որդին՝ Թեյմուրազը, 2018 թվականին՝ երկրորդ որդին՝ Թոման: Մական արդեն հեռուստատեսությունում աշխատելու փորձ ունի: Նա «Ռուսթավի-2» հեռուստաալիքում եղել է մեծ ժողովրդականություն վայելող «Նիչիերի» տաղանդների շոուի ժյուրիի անդամ, ինչպես նաեւ հեռուստատեսությունում աշխատել է որպես գրիմարար: Նախկին առաջին տիկինը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ:

Նա ավարտել է գեղարվեստական ակադեմիան, նկարահանվել է հոլովակներում եւ գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաեւ օգնություն է ցուցաբերել սահմանափակ հնարավորություններով երեխաներին: «Մեսամե»-ն ճանաչողական-ժամանցային ալիք է: Դրա բազմաբնույթ հաղորդումների ընթացքում լուսաբանվում են սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտների հրատապ թեմաները, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս