Բաժիններ՝

Թեստ. Ինչպե՞ս եք դուք վիճում

Պահեր են լինում, երբ տեղի է ունենում շահերի բախում։ Ինչպե՞ս եք դուք ձեզ պահում կոնֆլիկտի գոտում։

Նայեք նկարազարդմանը։ Ընտրեք կարմիր առարկան, որն էմոցիոնալ գույնի խորհրդանիշն է, ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։

Կարմիր շրթներկ

Դուք կռվում եք բառերով։

Վեճի ժամանակ դուք բառային մենամարտ եք վարում։

Դուք նաև կարող եք ձեզ թույլ տալ բարձրացնել ձայնը, եթե դա անհրաժեշտ լինի, կտրուկ ու սուր բաներ ասել ու անցնել անձնավորված վիրավորանքների։

Լայն եզրերով կարմիր գլխարկ

Դուք անտեսում եք նեգատիվը։

Դուք կարողանում եք կոնֆլիկտային իրավիճակներում ցույց չտալ ձեր էմոցիաները։ Դուք հետևում եք ձեր սեփական ռազմավարությանը ու նեգատիվին նեգատիվով չեք պատասխանում։ Սովորաբար դուք ձեր բարձունքում եք մնում ձեզ համար բարոյապես ոչ հարմարավետ գրեթե ցանկացած իրավիճակում։

Բռնակներով կարմիր պայուսակ

Դուք հիշում եք նախկին նեղվածությունն ու վիրավորանքները։

Դուք ձեր հակառակորդին հիշեցնում եք նախկին արարքների մասին, նրան հիշեցնում այն մասին, որ այդ մարդը  իրեն ոչ կոռեկտ է պահել կոնկրետ իրավիճակներում։

Կարմիր կոշիկ

Դուք դուրս եք գալիս կոնֆլիկտի գոտուց։

Դուք չեք սիրում վեճերի մասնակից լինել։ Դուք ցանկություն չունեք լսել այն մարդուն, ով արդեն իսկ նեղացրել է ձեզ՝ ձեր նկատմամբ իր անբարեհաճ վերաբերմունքով։ Դուք լքում եք կոնֆլիկտային իրավիճակի տարածքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930