
Facebook-ը 3 մլրդ դոլար է կորցրել ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովի հետաքննության պատճառով

Facebook ընկերությունը, որը համանուն սոցիալական ցանցի սեփականատերն Է, 2019 թվականի առաջին երեք ամսում 3 միլիարդ դոլարի վնասներ է կրել ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի (ԱԴՀ) հետաքննության պատճառով: Այս տվյալները բովանդակում է ընկերության՝ ապրիլի 24-ին հրապարակված եռամսյակային հաշվետվությունը:
Մինչեւ մարտի 31-ը Facebook-ի ընդհանուր ծախսերը նախորդ տավա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել են 80 տոկոսով՝ մինչեւ 11,7 միլիարդ դոլար: Այդ գումարում, ինչպես ճշտված է հաշվետվությունում, ներառված են 3 միլիարդ դոլար վնասները, որոնք ընկերությունը կարող է կրել ԱԴՀ-ի կողմից կատարվող հետաքննության լույսով: Այն կապված է սոցցանցի օգտատերերի անձնական տվյալները կողմնակի ընկերության փոխանցելու հետ՝ շուկայավարական նպատակների օգտագործման համար: Ընկերությունում նշում են, որ վերջին հաշվով այդ գումարը կարող է աճել մինչեւ 5 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: