«Ես այլևս պետական պաշտոնյա չեմ». Գևորգ Կոստանյանը նոր նախաձեռնություն է սկսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Կենտրոն հեռուստաընկերության հյուրն է եղել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը հաղորդման ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություն է արել:

Նա հայտնել է՝ քանի որ այլևս պետական պաշտոն չի զբաղեցնում, որոշել է զբաղվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավունքների վերկանգման հարցով:

Մասնավորապես Գեւորգ Կոստանյանը ներկայացրել է, որ պատրաստվում է անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդներին, հայցեր նախապատրաստել եւ դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որպեսզի իրավական ճանապարհով հնարավոր լինի վերականգնել տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավուքները:

Այս հնարավորությունը տրվեց Հայաստանին «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործից հետո և հիմա՝ իրադարձություններից 104 տարի հետո, իրավաբանորեն կարելի է դիմել ՄԻԵԴ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930