Փաշինյանի արարողակարգից իջեցրել են ԵՊՀ ռեկտորատին, որ հանկարծ Սիմոնյանը չերևա «սև շենքում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Վարչապետին բուհի դռների մոտ դիմավորել է ոչ թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այլ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը: Նրա հետ են եղել նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը եւ տնտեսագիտականի դեկան Հայկ Սարգսյանը:

Սիմոնյանն ասաց. «Պրոռեկտորն այնտեղ է, ամեն հանդիպումներին պարտադիր չի, որ ես ներկա լինեմ»: Իրականում նախկինում չէր կարող լինել նման դեպք, որ երկրի ղեկավարն այցելեր մայր բուհ, ու ռեկտորը նրան հատուկ կարգով չդիմավորեր: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ինքը չի ցանկացել, որ Սիմոնյանն իրեն դիմավորի: Եվ այդ հրահանգը բաց տեքստով Փաշինյանի արարողակարգից իջեցրել են ԵՊՀ ռեկտորատին, որ հանկարծ Սիմոնյանը չերեւա «սեւ շենքում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930