Բաժիններ՝

Օղի թորելու կաթսաները գողացել էին

Ապրիլի 21-ին 73-ամյա մի կին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է տվել, որ ապրիլի 10-ից 17-ը ցանկապատի վրայով մուտք են գործել Ագարակ քաղաքի իր հողամաս և գողացել օղի թորելու պղնձե կաթսա՝ պատճառելով մոտ 350 հազար դրամի նյութական վնաս:

Կինը հավելել է, որ նույն կերպ մուտք են գործել նաև Ագարակ քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող և դարձյալ իրեն պատկանող առանձնատան բակ և կրկին գողացել օղի թորելու պղնձե կաթսա՝ այս անգամ պատճառելով մոտ 150 հազար դրամի նյութական վնաս:
Նա հայտնել է, թե նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է գողություն կատարած անձին գտնել իր ուժերով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել են 35-ամյա Ալիկ Պ.-ն և 30-ամյա Ասատուր Ա.-ն:
Ալիկը նույն օրը բերման է ենթարկվել բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն և բաց թողնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ասատուրին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս