Բաժիններ՝

ԱԻՆ-ում նախատեսվում է ՓԾ ոչ սպայական կազմի աշխատավարձերի բարձրացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ոչ սպայական կազմի աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Այս պահին  մեզ մոտ նախապատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով մենք առաջարկելու ենք փրկարար ծառայության ոչ սպայական կազմի աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Դեռևս քննարկման փուլում է հարցը, թե որքանով կբարձրանա: Փրկարարների աշխատավարձը միջինը 115 հազար դրամ է կազմում, իսկ սպայական կազմինը՝ 230 հազար: Փրկարարների աշխատավարձն իսկապես ցածր է, մարդն իր կյանքն է վտանգի տակ դնում, և այդ մարդու աշխատավարձը շատ ցածր է»,- նշեց Ցոլակյանը և հավելեց, որ ցածր աշխատավարձը պատճառաբանվում է, թե 3 օր տանն են, 1 օր՝ աշխատում:

Նրա խոսքով՝ այդ անձինք օրվա ընթացքում 24 ժամ են աշխատում ու գրեթե միշտ վտանգում իրենց կյանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930