Բաժիններ՝

Ճապոնիայում հիվանդանոցից դուրս կգրեն 258 գրամ քաշով ծնված մանկիկին

Ճապոնիայում հիվանդանոցից դուրս կգրվի ծծկեր երեխան, որը ծնվել է աշխարհում ամենափոքր՝ 258 գրամ քաշով: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Նագանոյի պրեֆեկտուրայի մանկական հիվանդանոցի բժիշկներին:

Հղիության ընթացքում տղայի մոր մոտ հիպերտոնիա է զարգացել, եւ բժիշկներն անհանգստացել են նրա ներարգանդային զարգացման համար: Անցյալ տարվա հոկտեմբերին հղիության 24-րդ շաբաթին որոշվել է նրան կեսարյան հատում անել:
Մանկիկը լույս աշխարհ է եկել 258 գրամ քաշով: Դա աշխարհում ամենափոքր քաշն է այն երեխաների թվում, որոնք այնուհետեւ կարողացել են ողջ մնալ եւ նորմալ զարգանալ:

Մոր խոստովանությամբ՝ սարսափելի էր նրան դիպչելը, այնքան փոքր էր նա: Բժիշկները նշում են սկզբնական շրջանի բարդությունների մասին: Մասնավորապես, դժվար էր երեխային կաթոցիչ դնել, քանի որ նրա արյունատար անոթները բարակ էին ասեղներից:
Այժմ տղայի հասակը 43 սանտիմետր է, իսկ քաշը՝ 3374 գրամ: Ինչպես սպասվում է, ապրիլի 20-ին երեխան կարող է դուրս գրվել հիվանդանոցից:

Աշխարհում արձանագրված է ընդամենը 24 դեպք, երբ 300 գրամից փոքր քաշով ծնված երեխաներին հաջողվել է ողջ մնալ: Նրանցից գրեթե բոլորն աղջիկներ են եւ միայն հինգը՝ տղաներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930