«Պետք է փոխել մեր մշակույթում կանանց նկատմամբ վերաբերմունքը». Սալահ
«Լիվերպուլի» կիսապաշտպան և Եգիպտոսի ազգային հավաքականի անդամ Մոհամեդ Սալահն աջակցություն է հայտնել կանանց:
«Պետք է փոխել մեր մշակույթում կանանց նկատմամբ վերաբերմունքը (Եգիպտոսում և Մերձավոր Արևելքում):
Հիմա ես ավելի շատ եմ աջակցում կանանց, քան նախկինում, քանի որ զգում եմ, որ նրանք արժանի են ավելի շատ բանի, քան նրանք ստանում են այսօր: Այդպես պետք է լինի»,- ասել է Սալահը:
Սիրարփի Աղաբաբյան