Բաժիններ՝

Դուբայում 9-ամյա աղջիկը 1 մլն դոլար է շահել վիճակախաղով

Դուբայում իննամյա հնդկուհին 1 մլն դոլար է շահել Millennium Millionaire վիճակախաղով: Այդ մասին հայտնել է Press Trust of India գործակալությունը: Պարզվել է, որ հաջողակ էր 0333 համարով վիճակախաղի տոմսը:

Հետաքրքրական է, որ ավելի քան վեց տարի առաջ՝ 2013 թվականի հունվարին, ճիշտ նույնպիսի վիճակախաղի տոմսն աղջկան օգնել էր շահելու McLaren Coupe սուպերքաը:

Ինչպես նշում է գործակալությունը, աղջկա հայրը 2004 թվականից գնում է Millennium Millionaire ամենամյա վիճակախաղի 0333 համարով բոլոր սերիաների տոմսերը, բայց դրանք նրան հատուկ շահումներ չեն բերել:

Հաջողությունը նրան ժպտաց, երբ նա որոշեց վիճակախաղի տոմսերը ձեռք բերել իր կրտսեր դստեր անունով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս