Կոնվերս Բանկի՝ Գարնանային տոներին նվիրված ակցիայի մասնակիցներից երեքը առաջիկայում Շրի Լանկա կուղևորվեն
Կոնվերս Բանկում ամփոփել են Գարնանային տոների կապակցությամբ մրցույթի արդյունքները: Մրցույթի շրջանակում՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընթացքում, Բանկն իր Woman’s քարտապաններին էր առաջարկել կատարել անկանխիկ գործարքներ, կուտակել Գարնանային միավորներ և մեկնել Շրի Լանկա 8 օրյա ուղևորության( ուղեգիրը՝ նախատեսված 2 անձի համար):
Մրցույթի արդյունքով, առավելագույն քանակով Գարնանային միավորներ հավաքած քարտապանից բացի, Շրի Լանկայում հանգստանալու հնարավորություն են ստացել նաև Միավորների քանակով երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած հաճախորդները: Նրանց ուղեգրերը տրամադրվել են համապատասխանաբար 50 և 30 տոկոս զեղչով:
« Գարնանային տոների կապակցությամբ հայտարարված անկանխիկ գործարքների խրախուսման ակցիայի ընթացքում, նախորդ տարվա համեմատ, զգալիորեն աճել է Բանկի Woman’s քարտապանների կողմից անկանխիկ գործարքների ծավալը՝ կազմելով ընդհանուր գործարքների 52 տոկոսը: Զգալիորեն աճել է նաև Woman’s քարտերի, ինչպես նաև քարտատեսակով վարկային սահմանաչափի նկատմամբ պահանջարկը»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի պետ Կարինա Վոլկովան:
Նա նշել է, որ ներկայում Կոնվերս Բանկը, Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում, իրականացնում է հերթական լոյալության ակցիան՝ #ՎիզաԴեպիԵվրոպա, որի շրջանակում, կատարելով անկանխիկ գնումներ և հավաքելով Աստղեր, Բանկի հաճախորդներից 10-ը կստանա Եվրոպայում հանգստանալու հնարավորություն: