
Ատոմ Ջանջուղազյանը ափսոսանքով է վերաբերում իրեն պաշտոնանկ անելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ափսոսանքով է վերաբերում իրեն պաշտոնանկ անելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին:
«Ես ափսոսանքով եմ վերաբերվում դրան: Ես կուզեի, որ կասկածի տակ դրված չլիներ իմ աշխատանքը, բայց նաև օբյեկտիվորեն կարող եմ դրան հանգիստ վերաբերվել: Հակառակ դեպքում կարող էր թվալ, թե ամեն ինչ շատ լավ է, իդեալական է, որը ավելի շատ զգոնությունը թուլացնելուն կօգներ: Իսկ ես կարծում եմ, որ մենք մշտապես պետք է զգոն լինենք և պետք է իմանանք, որ մեր գործողությունները մանրադիտակի տակ զննվում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Ըստ նրա՝ պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի լավագույն արդյունք ցույց տան, և այդ արդյունքները բավարարեն մեծամասնությանը: