
L’Oreal-ն ու ընկերության հիմնադիրների ֆոնդը 200 մլն եվրո կհանգանակեն Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Ֆրանսիական L’Oreal ընկերությունն ու դրա հիմնադիրների ընտանիքի «Բեթանկուր-Շուլեր» հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների համար կնվիրաբերեն 200 մլն եվրո: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:
«Բեթանկուր-Մայերս ընտանիքն ու L’Oreal ընկերությունը որոշել են համատեղ մասնակցել Աստվածամոր տաճարի վերականգնմանը և հայտարարեն ֆրանսիական ժառանգության ու մեր պատմության այս խորհրդանիշի վերականգնման ֆոնդին հարյուր միլիոն եվրո գումար հանգանակելու մասին: Միաժամանակ հայտնում ենք, որ «Բեթանկուր-Շուլեր» հիմնադրամն իր լիակատար աջակցությունն է հայտնում Բեթանկուր-Մայերս ընտանիքին ու հայտարարում ևս հարյուր միլիոն եվրո հանգանակելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ:
L’Oreal ընկերությունը կոսմետիկայի առաջատար ֆրանսիական ընկերություններից է՝ հիմնադրված 1909 թվականին քիմիկոս Էժեն Շուլերի կողմից: «Բեթանկուր-Շուլեր» հիմնադրամը հիմնադրվել է L’Oreal-ի հիմնադրի աղջկա՝ Լիլիան Բեթանկուրի կողմից: