Իրանն առաջիկա օրերին ինքը կարգելի ցեմենտի արտահանումը Հայաստան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանություններն արգելել են մետաղական ամրալարի արտահանումը:
Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա օրերին արգելք կդրվի նաեւ ցեմենտի վրա, քանի որ այն եւս օգտագործվելու է աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման համար:
Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորները իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական ցեմենտի ներմուծումը, թե ոչ հարցի շուրջ, իրանցիները այդ հարցը իրենք կլուծեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: