
Սինգապուրում սկսվում են օդային տաքսու փորձարկումները

Սինգապուրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAAS) պլանավորում է 2019 թվականին սկսել օդային տաքսու թեստավորումը: Այդ մասին հայտնել է Channel News Asia-ն: Նշվում է, որ տաքսին կունենա ուղղաթիռի տեսք, բայց դրանում ենթադրվում է օգտագործել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան: Վերթիռը եւ վայրէջքը կկատարվեն ուղղահայաց դիրքով՝ հեռակառավարման օգնությամբ կամ ամբողջովին ավտոմատ կերպով:
Խցիկում կկարողանան տեղավորվել երկու մարդ: Մեքենան կարող է հաղթահարել 30 կիլոմետր տարածություն: Թեստավորումն անցկացվելու է ջրի, այլ ոչ թե բնակելի տարածքների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: