Բաժիններ՝

Առանձնապես խելացիները կարող են ասել, որ մենք պարտվել են առաջնությունը մեկ կոնկրետ խաղում». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Չելսիի» նկատմամբ հաղթանակի մասին (2:0):

– Շատ լավ խաղ էր, դժվար էր խաղալ ուժեղ մրցակցի հետ: Կարծում եմ՝ մենք որոշակի տեղերում գերակայում էինք, պահում էինք լավ տեմպը: Մենք փորձեցինք, փոխանցումներ արեցինք և գոլեր խփեցինք: Գրեթե ամեն ինչ արեցինք:

– Ինչպե՞ս կգնահատեք Սալահի գոլը:

– Սալահը խփեց հրաշալի գոլ: Միջազգային մակարդակի գոլ: Շատ ու շատ լավ գոլ: Հրաշալի՝ բոլոր առումներով:

– Կարելի՞ է համեմատել Հենդերսոնին Ջերրարդի հետ:

– Ես գիտեմ Սթիվիին միայն որպես մարդ: Ես գաղափար չունեմ նրա՝ առաջնորդի հատկանիշների մասին: Հենդերսոնը պարզապես հրաշալի ավագ է: Ես շատ եմ ասել դա ամենաառաջին օրից: Վերջին երեք խաղերում նա բարձունքում է, դա շատ լավ է:

Հենդերսոնը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա արժանի է գովասանքի, բայց նա շատ չի ստանում գովասանքի խոսքեր: Հենդերսոնը, ըստ իս, փայլուն խաղացող է: Եթե ես ստիպված լինեի գրել նրա մասին գիրք, ապա այն կազմված կլիներ 500 էջից:

Այնպես որ, ես շատ դրական եմ տրամադրված նրա նկատմամբ: Ջերարդին փոխարինելը ֆուտբոլում ամենաբարդ բանն է վերջին 500 տարիներին: Մարդկանց թվում է, որ եթե նա Սթիվին չէ, ուրեմն մի բան չի բավականացնում: Նա (Հենդերսոնը) շատ լավ է գլուխ հանում այս իրավիճակից, ինչով նա կարող է հպարտանալ:

– Ի՞նչ եք մտածում չեմպիոնական մրցավազքի մասին: Դուք կարո՞ղ եք հաղթել մնացած հանդիպումներում:

– Ամեն դեպքում պետք է փորձել: Մենք շատ ենք հարգում մեր մրցակիցներին: Այսօր շատ և շատ կարևոր խաղ էր, քանի որ մեր մրցակիցը շատ ուժեղ է: Մենք անհնարին ինչ-որ բան արեցինք:

Մնացած չորս խաղերում մենք պետք է շատ միավորներ հավաքենք: Եթե դա բավարար է առաջնության համար, հրաշալի է: Եթե ոչ, ապա մենք չենք կարող որևէ բան փոխել: Այդ խաղում, այս կամ այն խաղում, մենք չենք պարտվել առաջնությունը: Առանձնապես խելացիները կարող են ասել, որ մենք պարտվել են առաջնությունը մեկ կոնկրետ խաղում: Նրանք կասեին, որ եթե մենք հաղթեինք «Լեսթերին», ապա կդառնայինք չեմպիոն: Միայն թույլ մարդիկ և հիմարներն են խոսում այդ մասին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս