
«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում կնոջ դի կա, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 1 ժամ է՝ չեն բարեհաճում ժամանել դեպքի վայր. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ադեն 1 ժամ է՝ միջին տարիքի մի կին Աջափնյակ վարչական շրջանի Հանրապետական հիվանդանոցի հարկերից մեկից իրեն ցած է նետել, սակայն ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մինչև հիմա չի բարեհաճել դեպքի վայր:
Դին հիվանդանոցի վարչական տարածքում պատուհանի տակ է ու մարդիկ սպասում են, որպեսզի օպերատիվ խումբը ժամանի, սակայն չգիտենք էլ, թե երբ կբարեհաճեն:
Մանրամասները՝ քիչ ուշ
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: