Բաժիններ՝

Ինչպե՞ս կսկսվի և կավարտվի «Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանը

Փաստեր նկարահանումների մասին և երկրպագուների թեորիաներ 8-րդ եթերաշրջանի վերաբերյալ: Զգուշացեք, սփոյլերներ:

Տարվա գլխավոր սերիալի վերջին եթերաշրջանը սկսվում է արդեն այսօր: Այն բաղկացած կլինի 6 սերիաներից, և բոլոր նրանք, ովքեր այսքան ժամանակ հետևել են իրադարձությունների զարգացումներին, կկարողանան հասկանալ, թե ինչպես է ավարտվելու լարված պատմությունը: 6 սերիաները լինելու են 1 ժամից ավելի՝ նմանվելով գեղարվեստական ֆիլմերի:

Սերիալի դերասանները պնդում են, որ վերջը հատկապես զգացմունքային կլինի: Մասնավորապես, Սանսա Սթարքի դերակատար Սոֆի Թըրներն ասում է, որ վերջին եթերաշրջանում ավելի շատ արյուն և մահ կլինի: Կլինեն շատ դաժան տեսարաններ, ինչով էլ հայտնի է «Գահերի խաղը» սերիալը:

Իսկ Դեյներիս Տարգարյանի դերակատար Էմիլիա Քլարքը ասում է, որ վերջին սերիաների սցենարը կարդալուց հետո մի քանի ժամ թափառել է Լոնդոնում, քանի որ չափից դուրս տպավորված է եղել:

Սպասված սերիալի առաջին սերիան վերջերս հայտնվել էր YouTube-ում: Նյութը շատ արագ ջնջվեց, բայց մի շարք մարդիկ հասցրին դիտել այն: Reddit-ի և Twitter-ի օգտատերերը վերջին օրերին ակտիվորեն տարածում են առաջին սերիայի մասին տեղեկություններ: Հավատալ սրանց, թե ոչ, երկրպագուների խնդիրն է, բայց շշուկներից պարզ է դառնում, ոչ մասշտաբային պատերազմների և պայքարի պետք է սպասել առաջիկայում, իսկ առաջին սերիայում կողմերը հարաբերություններ կպարզեն:

Ինչպե՞ս ավարտվեց 7-րդ եթերաշրջանը

Ո՞վ կհաղթի իշխանության համար պայքարում

Սերսեան ժամանակին ազատվեց իր հակառակորդների մեծ մասից՝ Տիրելներից և կրոնավոր ճնճղուներից՝ պայթեցնելով նրանց բոլորին միասին:

Սակայն թագուհուն սպասվում էր դաժան հարված: Նրա որդին՝ Թոմենը, չդիմանալով այդ հարվածին, ինքնասպանություն գործեց՝ դուրս նետվելով պատուհանից:

Սերսեան վիճեց նաև իր եղբոր և արդեն նախկին սիրեցյալի՝ Ջեյմիի հետ, ում ուղարկեց հյուսիս՝ կռվելու մեռյալների բանակի դեմ: Իսկ Էուրոն Գրեյջոյը, ով ավելի վաղ խնդրել էր Սերսեայի ձեռքը, տեսնելով հյուսիսից բերված մեռյալին, որոշեց, որ պետք է գնա կղզիներ և մնա այնտեղ:

Ջոն Սնոուն միավորվել է Դեյներիսի հետ, սակայն պարզ է, որ դա ոչ միայն քաղաքականություն է, այլև՝ սեր: Ջոնի դաշնակիցները՝ այդ թվում քույրերը, հազիվ թե երջանիկ լինեն իրադարձությունների այս շրջադարձից, քանի որ ցանկանում են տեսնել Հյուսիսը անկախ: Ջոնի և Դեյներիսի կողքին է նաև Տիրիոն Լանիսթերը, ով պայքարում է իր քրոջ և եղբոր դեմ: Եթե Սերսեայի նկատմամբ Տիրիոնը ընդհանրապես զգացմունքներ չունի, ապա պետք է նշել, որ նա սիրում է նրա եղբորը՝ Ջեյմիին:

Դեյներիսին խորհուրդներ տալիս է նաև Վարիսը: Ճիշտ է, նրա կարծիքով՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և, հավանաբար, մենք մի փոքր ավելի ուշ կիմանանք ամենախորհրդավոր կերպարներից մեկի շարժառիթների մասին:

Թվում է, թե բոլորը, բացառությամբ Սերսեայի, ընդհանուր վտանգի առջև համախմբելու անհրաժեշտությունը զգացել են: Այնուամենայնիվ, միամիտ է հավատալը, որ բոլորը դուրս են եկել իշխանության պայքարից և դարձել են լավ ընկերներ:

Չպետք է մոռանալ նաև դարբին Ջենդրիի մասին: Նա կարող է լինել գահի հավակնորդ, քանի որ արքա Ռոբերտ Բարատեոնի բաստարդը և միակ կենդանի մնացած Բարատեոնն է: Վերջին եթերաշրջանում նա մեկնեց պատ և փրկեց իր բոլորին սպիտակ քայլորդների շրջափակումից՝ վազելով դեպի պատը:

Երկաթե կղզիներից գահի համար պայքարում էր Յարա Գրեյջոյը, որը, սակայն, գերի է ընկել իր հորեղբոր՝ Էուրոնի մոտ:

Ի՞նչ է պատրաստվում անել Գիշերվա թագավորը

Վերջին եթերաշրջանում պատից այն կողմ գտնվողները փրկվեցին Գիշերվա թագավորից, սակայն այդ ժամանակ բոլորին օգնեց Դեյներիսը՝ իր վիշապներով: Ճիշտ է, վիշապներից մեկը զոհվեց: Գիշերվա թագավորը կենդանացրեց նրան և հիմա Վիզերիոնը մեռյալների բանակում է:

7-րդ եթերաշրջանը ավարտվեց նրանով, որ Վիզերիոնը իր կապույտ կրակով քանդեց պատը, մեռյալների բանակը անցավ այն, պատի պահապանները անկում ապրեցին: Մեռյալները անցան «մարդկանց տարածք» և շարժվեցն դեպի Վինտերֆել: Ճանապարհին մեռյալները կարող են ոչնչացնել նաև Ամբերների ամրոցը, Դրեդֆորտը, Բոլթոնների հայրենի տունը, որը ոչնչացվել էր բաստարդների ճակատամարտի ընթացքում:

Ի՞նչ է ուզում Գիշերվա թագավորը, դժվար է ասել: Դեռևս նա չի ձգտում հաղորդակցվել մարդկանց հետ: Թվում է, թե նա պարզապես մտադիր է ոչնչացնել բոլորին իր ճանապարհին՝ դարձնելով իր բանակի զոհված զինվորներ: Եվ նա չի նախատեսում կանգ առնել:

Ի՞նչ կլինի 8-րդ եթերաշրջանում՝ փաստեր և թեորեաներ

Ավելի շատ պայքար

Այն, ինչ հստակ կցուցադրվի, մեծ քանակի մարտերն են: Ռեժիսորները պատմում են, որ մարտերի տեսարանները իրենց ծավալներով անհավանակն են և մի քանի անգամ գերազանցում են նախորդ եթերաշրջաններին: Ցուցադրվելու է նաև ամենասպասված եզրափակիչ մենամարտը: Այնպես որ, եթե Դուք ոչ թե սիրային տեսարանների, այլ պատերազմների սիրահար եք, պատրաստեք թաշկինակները: Առաջին մեծ պատերազմը, որը մենք ամենայն հավանականությամբ կտեսնենք, Վինտերֆելի ճակատամարտն է: Ըստ վարկածի՝ այն ավելի մեծ է լինելու, քան Սևջրյայի, կամ՝ բաստարդների ճակատամարտը:

Ուշադրություն, սփոյլեր. Վինտերֆելը, ամենայն հավանականությամբ, անկում կապրի: Այս մասին հուշում է առաջին հերթին նկարահանման հրապարակից արված լուսանկարը, որտեղ երևում է Վինտերֆելը՝ կրակների մեջ: Սա պաշտոնական լուսանկար չէ, այլ արտահոսք: Վինտերֆելը առաջինն է Գիշերվա թագավորի ճանապարհին, այնպես որ այնտեղ սպասվելու է մեծ ճակատամարտ: Նոր եթերաշրջանի թիզերում երևացող սառցե մառախուղը անկասկած խոսում է սպասվող մեծ պայքարի մասին: Սակայն, հավանական է, որ եթե անգամ Վինտերֆելը այրվի, դրա ստորին հարկերը կդառնան փրկվածների միակ հանգրվանը:

Երեխայի ծնունդ

Հնարավոր է նաև, որ ծնվի մի երեխա, որի առաքելությունը կլինի ժառանգել մարդկանց աշխարհը, բայց ում երեխան դա կլինի, մեծ հարց է:

Վերջին եթերաշրջանում Սերսեան ասում է, որ հղի է: Ջեյմին հավատում է իր քրոջը: Սակայն, Սերսեային կանխատեսմամբ ասվել էր, որ նա կունենա 3 երեխա և 3-ն էլ կմահանան: Այդպես էլ եղավ: Կծնվի՞ այդ երեխան, թե ոչ, դեռ պարզ չէ: Մեծ հարց է նաև, թե արդյո՞ք Սերսեան հղի է: Ի տարբերություն Ջեյմիի, շատ երկրպագուներ չհավատացին, որ Սերսեան հղի է: Դա պարզապես Սերսեայի հնարքն էր: Ըստ նրա, Տիրիոնը պետք է մտածի, որ հղիությունը Սերսեային դարձրել է ավելի փափուկ և էմոցիոնալ: Սերսեայի՝ հղի չլինելու մասին է վկայում նաև այն, որ թրեյլերում նա միշտ գինու բաժակով է կադրում:

Կա շատ անհավանական տեսություն, ըստ որի, Սերսեան զոհաբերելու է իր երեխային Գիշերվա թագավորին և այդպես դադարեցնելու է պատերազմը: Սակայն, հաշվի առնելով այն, թե ինչ խելագար սիրով է Սերսեան սիրում իր երախաներին, սա անհավանական է թվում:

Ջոնը և Դեյներիսը նույնպես կարող են երեխա ունենալ: Սակայն, Դեյներիսը համարվում է անպտուղ:

Հերոսների մահը

Այս սերիալում գլխավոր հերոսները երբեք ապահովագրված չեն եղել մահից: Սակայն, հեղինակները միշտ էլ ունեցել են իրենց սիրելի հերոսներին: Բայց հիմա պատմությունը ավարտվում է և, ինչպես ասվեց ֆիլի պրեմիերային, այս հերոսներից շատերը կարող են մահանալ:

Դեյներիս

Դեյներիսը կարող է մահանալ, եթե պարզվի, որ Ջոն Սնոուն հենց Ազոր Ահայն է: Ըստ լեգենդի, Ազոր Ահայը իր սիրելիի սիրտն էր մտցրել թուրը հաղթելու համար: Եթե Ջոն Սնոուն հենց Ազոր Ահայն է, ապա Դեյներիսը կլինի Նիսսա Նիսսայի մարմնացումը: Ազոր Ահայը պետք է ունենա կախարդական կրակե թուր հաղթանակի համար: Նման զենք կարելի է ստանալ միայն թուրը կենդանի կրակի մեջ մտցնելուց հետո:

Սերսեա

Սերսեային կարող է սպանել իր հարազատ եղբայրը և սիրեցյալը՝ Ջեյմին: Սերիալում այդ հատվածը բաց է թողնված, բայց գրքում կա հատված, որտեղ գուշակը Սերսեային ասում է, որ նա կմահանա վալոնկարի ձեռքով: Վալոնկարը փոքր եղբայրն է: Երեխաների մասին գուշակությունները իրականացել են, և դա է պատճառը, որ Սերսեան հավատում է նաև այս կանխատեսմանը: Սերսեան միշտ համարել է, որ իր փոքր եղբայրը Տիրիոնն է: Սակայն, Ջեյմին ևս փոքր է նրանից:

«Ոսկե ձեռքեր» երգում, որը 7-րդ եթերաշրջանում երգում էր Էդ Շիրենը (նա խաղում էր Լանիստերների բանակի զինվորներից մեկի դերը) կան տողեր. «Հաճույքն ամոթ է» և «Ոսկե ձեռքերը միշտ սառն են, կանանց ձեռքերը տաք են»: Որոշ երկրպագուները այստեղ տեսնում են Ջեյմիի հետ կատարվածի կանխատեսում: Հաշվի առնելով Սերսեայի և Ջեյմիի տարաձայնությունները վերջին եթերաշրջանում՝ այս վարկածը ևս հավանական է դառնում:
Կա վարկած նաև, որ Սերսեային կսպանի իր երեխան՝ ծննդաբերության ժամանակ:

Սերսեային կարող է սպանել նաև Արյա Սթարքը, չէ՞ որ Սերսեան առաջիններից էր Արյայի մահվան ցուցակում:

Ջեյմի

Ջեյմին մեկնել է՝ պայքարելու սպիտակ քայլորդների դեմ: Հավանական է, որ նա կընկնի այդ պայքարում: Սրա մասին են վկայում նաև Սերսայի արցունքները 8-րդ եթերաշրջանի թրեյլերում:

Բրան Սթարք

Բրանը կարող է մահանել Գիշերվա թագավորի հետ միայնակ կռվում: Թվում է, որ նա միակն է գործող կերպարներից, ով կարող է պայքարել Գիշերվա թագավորի դեմ:

Կա տարածված վարկած, որ Բրանը հենց ինքը Գիշերվա թագավորն է: Ըստ այս վարկածի, վերջին թիզերում Բրանի բացակայությունը հենց խոսում է այն մասին, որ Բրանը պատերազմում Սթարքերի հետ չի լինելու: Դամբարանում կան բոլոր կենդանի Սթարքերը, անգամ Ջոնը, որն այնքան էլ Սթարք չէ, սակայն Բրանը բացակայում է: Քննարկվում է անգամ այն տարբերակը, որ Բրանը ևս դամբարանում էր, բայց Եռաչքանի ագռավի կերպարում: Շատերը կարծում են, որ դրա մասին է խոսում դամբարանում գետնին ընկող փետուրը:

Լեգենդներում, որը պատմում էր ծեր Նենը Սթարքերին և հենց Բրանին հաճախ հիշատակվում էր Գիշերվա թագավորը: Լեգենդն ասում է, որ նա ուներ Սթարքի արյուն և Բրան անունով Հյուսիսի արքայի եղբայրն էր:

Արյա Սթարք

Աղջիկը հրաշալի մարդասպան է, բայց Բրավոսում նրան պատրաստում էին գաղտնի գործողությունների, ոչ թե մեծ ճակատամարտերի համար: Այնպես որ, Արյան դժվար թէ դիմանա մեծ ճակատամարտում:

Տեոն Գրեյջոյ

Տեոնը մի հոգեկան խնդիրներ ունեցող կերպարից փրկվեց և հայտնվեց մյուսի՝ իր հորեղբոր մոտ: Հնարավոր է, որ նա վերջապես հաղթահարի իր վախերը և մահանա տղամարդու նման՝ փրկելով իր քրոջը:

Մոխրագույն որդ

Նոր եթերաշրջանի թրեյլերում Մոխրագույն որդ ու Միսանդեյան կրքոտ համբուրվում են: Ճանաչելով սերիալի հեղինակներին՝ կարող ենք ասել, որ սա վտանգի նշան է: Նույն կերպ համբուրվում էին նաև Օբերին Մարտելն ու Էլարիա Սենդը:

Վարիս

Մելիսանդրան ասել էր Վարիսին, որ նա կմահանա Վեստերոսում: Մելիսանդրան նույնպես պետք է մահանա այնտեղ:
Ջոն Սնոոուին հազվադեպ են նշում մահացողների շարքում, քանի որ նա մի անգամ արդեն մահացել է, և երկրորդ անգամը՝ այնքան էլ տպավորիչ չի լինի:

Էպիկ ավարտ

Ամենառամոտինկներն ասում են, որ սերիալի վերջում երկաթե գահը կլինի Դեյներիսի և Ջոն Սնոուի երեխաներինը: Բայց մի՞թե ամեն ինչ այսքան պարզ և հոլիվուդյան ավարտ կունենա: Հատկապես այն դեպքում, երբ պարզվեց, որ Դեյներիսը Ջոն Սնոուի հորաքույրն է:

Կհաղթի Սերսեա՞ն, Դեյնե՞րիսը, թե՞ հասարակ դարբին Ջենդրին: Սա սերիալ է, որտեղ հաղթանակը կարող է լինել անգամ ամենաանհավանական հերոսինը: Հեղինակները խոստանում են, որ մենք ոչ միայն չենք հիասթափվելու, այլև չենք մոռանալու սերիալի ավարտը շատ երկար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս