Բաժիններ՝

Հրդեհ «Արտֆուդ» պահածոների գործարանի մոտ

Ապրիլի 13-ին, ժամը 11:20-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Արտֆուդ» պահածոների գործարանի մոտակայքում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուդաղյան փողոցի թիվ 3 տան մոտակայքում գտնվող ջրատարում և անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:38-ին, մարվել` 11:49-ին: Այրվել են եղեգնուտ (մոտ 500 քմ) և անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 7 գմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930