«Հույս ունեմ՝ «Իմ քայլը» չի գնա այդ «քայլին»». ՍԴ դատավորի թեկնածու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղյա՞կ եք, որ «Իմ քայլում» հակված չեն Ձեզ ընտրելու ՍԴ դատավորի պաշտոնում․ երեկ մեր լրագրողը հարցրել է ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին։

«Իմ թեկնածության հարցը որեւէ քաղաքական ուժի հետ չեմ քննարկել, որեւէ ուժի աջակցության համար չեմ դիմել։ Խորհրդարանում ցանկացած որոշում քաղաքական է, եւ ոչինչ բացառել չեմ կարող»,- ասել է նա եւ հույս հայտնել, որ «Իմ քայլը» չի գնա այդ «քայլին»։ «Ես իմ դիմելու պահից էլ հայտարարել եմ, որ ընդամենը իմ օգնությունն եմ առաջարկում մեր երկրին՝ զարգացնելու հայկական իրավունքը։

Եթե խորհրդարանը կորոշի, որ չի ցանկանում ինձ այնտեղ տեսնել, դա ինձ համար կունենա մեկ նշանակություն՝ պետությանն իմ օգնությունը պետք չէ, իսկ իմ առօրյայում ոչինչ չի փոխվի, ես կշարունակեմ ապրել եւ գործել Գերմանիայում»,- ասել է նա, որը վերջին տարիներին դասախոսում է տեղի համալսարաններում։

Ի դեպ, երեկ Գոռ Հովհաննիսյանը խորհրդարան էր եկել ԲՀԿ-ի հետ փակ հանդիպման եւ հանդիպման ողջ ընթացքում կարմիր թելով տարել է այն թեզը, որ պետությունը պետք է շահագրգռված լինի իր ընտրությամբ։

Ուրբաթ նա կհանդիպի «Իմ քայլի» եւ ԼՀԿ-ի հետ։ Եթե իրեն չընտրեն, Արմեն Սարգսյանն իրավունք ունի՞ կրկին Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնել՝ հաշվի առնելով, որ «նոր թեկնածու» եզրույթը դեռ պահպանվում է օրենքում։ Թեկնածուն բացասական պատասխան է տվել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930