ԱՄՆ-ում առեղծվածային համաճարակ է բռնկել

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնները (CDC) հաղորդել են աղիքային վարակի համաճարակի մասին, որը բռնկել է երկրի հինգ նահանգում: Դրա աղբյուրը մինչ այժմ պարզված չէ, թեեւ հայտնի է, որ հիվանդությունն առաջանում է Escherichia coli մանրԷից: Այդ մասին գրել է Science Alert-ը:

Համաճարակն սկսվել է 2019 թվականի մարտի 2-ին, իսկ դրա հարուցիչը O103 մանրէահիմքի աղիքային ցուպիկներն են: Ընդամենը հիվանդացել է 72 մարդ՝ մեկից մինչեւ 74 տարեկան, ըստ որում հոսպիտալացվել է ութ մարդ: Վարակվելու ամենից շատ դեպքեր (36 հիվանդ) գրանցվել են Քենտուկիի նահանգում: Ախտանշանները ներառում են ստամոքսի սպազմներ, փորլուծ եւ փսխում:

Մահվան դեպքերի մասին չի հաղորդվում: Բժիշկների կարծիքով՝ ախտածին մանրէն ծագում է միեւնույն աղբյուրից: Դա կարող է կապված լինել որոշակի սննդամթերքի, խանութի կամ սննդի ցանցի հետ: Սակայն վարկակման սկզբնական պատճառի բացահայտումը դժվարացած է այն բանով, որ հիվանդները չեն կարողանում հիշել, թե իրենք հատկապես ինչ են կերել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930