«Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության». Դավիթ Տոնոյան. News.am

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի հնչեցրած վերջին ռազմատենչ հայտարարություններին։

«Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության»,- ապրիլի 7-ին, «Եռաբլուր» պանթեոնում նշել է Դավիթ Տոնոյանը։

Ինչպես տեղեկացնում է news.am-ը, «Եռաբլուր»-ում էին նաեւ Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչության անդամները, վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը․ նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված զինվորների շիրիմներին։

Ապրիլի 7–ին տեղի է ունեցել ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930