 
                        Իրանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 70-ը
 
                                    Իրանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 70-ը: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 62 զոհվածների մասին: Մինչդեռ Իրանի դատական բժշկության կազմակերպության ղեկավար Ահմադ Շոջային Fars գործակալությանը հայտնել է, որ հեղեղումների հետեւանքով զոհվել է 67 մարդ:
Տարերքից, որը Իրանում մոլեգնել է մարտի 21-ին նոր տարվա տոնակատարությունից մի քանի օր անց, տուժել են տասնյակ հազարավոր բնակիչներ: Առատ տեղումներից առաջացած հեղեղումների պատճառով Իրանի մի շարք նահանգներում ողողվել են ճանապարհները, վնասվել են ենթակառուցվածքը եւ տներ, խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը:
Տարերքը, որը, իրանական իշխանությունների խոսքով՝ աննախադեպ է երկրի համար, մոլեգնել է երկրի նահանգների մոտավորապես կեսում: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ տարերքի հարվածից շուրջ 1,9 հազար գյուղ ու քաղաք է տուժել 15 նահանգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        