Բաժիններ՝

Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 55-ամյակը

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 55-ամյակը:

Լեգենդար մարզիկը Սեուլի Օլիմպիական խաղերի (1988 թվական), Եվրոպայի (1986 թվական), աշխարհի (1986 թվական) չեմպիոն է: 1985 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1999 թվականից Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է և Հայ օլիմպիականների միության նախագահը: 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր անդամ է:

«Արմենպրես» լրատվական գործակալություն սպորտի բաժինը ևս շնորհավորում է անվանի մարզչին՝ մաղթելով նորանոր մարզչական նվաճումներ, քաջառողջություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930