Բաժիններ՝

Իլոն Մասքը երգ է ձայնագրել՝ նվիրված Հարամբե գորիլլային

Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարը ռեփ-կոմպոզիցիա է ձայնագրել Հարամբե գորիլլայի մասին, որին 2016 թվականին սպանել են ԱՄՆ-ի կենդանաբանական այգում: “RIP Harambe” կոչվող երգը հայտնվել է մատի 30-ին Մասքի Emo G Records լեյբլի SoundCloud-ում։ «Ննջիր խաաղությամբ, Հարամբե, ջինով խմենք քո կենացը, մենք բոլորս երկնքի ճանապարհին ենք, ամեն, ամեն»,- երգում է ավտոտյունային ձայնը: Նշվում է, որ կոմպոզիցիայի ստեղծման գործում գործարարին օգնել է BloodPop կատարողը: Երկու օրում երգը գրեթե 800 հազար ունկնդրում է հավաքել:

Հարամբե անունով 17-ամյա գորիլլան Ցինցինատիի կենդանաբանական այգում գնդակահարվել է այն բանից հետո, երբ երեքամյա երեխան ընկել է կենդանու մեծավանդակը: Գորիլլան չի հարձակվել տղայի վրա, սակայն մոտավորապես տասը րոպե նրան քարշ է տվել իր հետեւից: Կենդանաբանական այգու աշխատողներն ստիպված գնդակահարել են Հարամբեին, իսկ երեխան հոսպիտալացվել է աննշան վնասվածքներով:

Միջադեպը լայն արձագանք է առաջացրել: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ 500 հազար մարդ է ստորագրել «Արդարություն Հարամբեի համար» վերտառությամբ ինտերնետ-հանրագրի ներքո՝ իրենց երեխային առանց հսկողության թողած ծնողներին պատժելու կոչով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930